ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բադալ Մուրադյան փողոցում գլխիվայր շրջվել է ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան

Ապրիլի 18-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի մասին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել, որ ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան Բադալ Մուրադյան փողոցում անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել էր։

 

Հրապարակումից կարճ ժամանակ անց աղբյուրին տրամադրվել է տեսանյութ, որով երևում է, թե ինչպես է մեկ այլ ավտոմեքենա բախվում «06»-ին, ինչի հետևանքով էլ վերջինս գլխիվայր շրջվում է։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 18-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ից 18:30-ն ընկած ժամանակահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում Նոր-Նորք վարչական շրջանում՝ Բադալ Մուրադյան փողոցում, ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել էր: 

Քաղաքականություն

Պատահարներ