ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ ա նրան իրավունք տվել մեր հողը տալ, մեղրեցին Փաշինյանին ասաց՝ գնալդ լինի, գալդ չլինի

Նիկոլ Փաշինյանին մենք մեղադրում ենք դավաճանության մեջ, նա այս հողերը չի ժառանգել, որ ինչ-որ մեկին է նվեր տա: Այս մասին Մեղրիում լրագրողների հետ զրույցում ասաց մի քաղաքացի: Մեղրիում Նիկոլ Փաշինյանին բնակիչները դիմավորեցին բողոքի ակցիայով:

«Նիկոլը իրենից ոչինչ չներկայացնող մի խեղկատակ է, նա չի կարող մեր տեղը թուղթ ստորագրել, նրան ոչ-ոք այդ բարոյական իրավունքը չի տվել: Մենք ասել ենք մեր խոսքը՝ գնալը լինի, գալը չլինի, նրան ճանապարհել ենք վերջին հայհոյանքներով և դա նրան դեռ քիչ է, շատ քիչ է այն, ինչ լսել է»,- ասաց քաղաքացին:

Քաղաքացին նաև ասաց, որ եթե Փաշինյանը գաղտնի չգար այստեղ, հասարակությունը տեղեկացված լիներ, ապա նրան քլունգներով ու բահերով կդիմավորեին և ամեն բան շատ վատ կլիներ:

«Բնակիչներն այստեղ ժայռերը մշակում են, ծառ տնկում, բերք ստանում ու վաճառում, որպեսզի կարողանան գոյատևել, մեզ համար ամեն թիզ հողը կարևոր է և այս հողերը, որոնց շնորհիվ մարդիկ ապրում են մեկ գրչի հարվածով հանձնում է թշնամուն: Լավ է պրծել, որ թաքուն է եկել, եթե իմանայինք, ապա հնարավոր է անգամ չկարողանար վերադառնալ»,- նշեց նա:
Մանրամասները 24News-ի տեսանյութում

Քաղաքականություն

Պատահարներ