Քոչարյանի դաշինքի ցանկն ուրվագծվում է. հնարավոր է այստեղ լինի Արգամիչի որդին, Ծառուկյանի փեսան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Քոչարյանի դաշինքի ցանկն ուրվագծվում է։ Ճիշտ է, դեռ չեն շտապում հրապարակել՝ վստահ չլինելով, որ ընտրությունները կկայանան, բայց արդեն հստակ է, որ դաշինքում ընդգրկվելու է 2 քաղաքական ուժ՝ ՀՅԴ եւ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները։ Կլինեն նաեւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, բայց դրանք դաշինքի մաս չեն կազմի։
Օրինակ՝ Արթուր Ղազինյանի գլխավորած «Մեկ Հայաստան» կուսակցությունից մի քանի հոգի կլինի։ Մասնավորապես, ինքը՝ Ղազինյանը, Վլադիմիր Մարտիրոսյանը, Հասմիկ Ենգոյանը, Վահե Դավթյանը եւ լրագրող Նաիրի Հոխիկյանը, որը կուսակցական չէ, բայց «Մեկ Հայաստանի» քվոտայով կարող է մտնել ցուցակ։ Ղազինյանը չցանկացավ որեւէ բան մեկնաբանել՝ կրկնելով այն միտքը, որ մեկ մարդու ֆեյսբուքյան գրառումը դեռ ընտրության գնալու հիմք չէ։
Քոչարյանականները վստահեցնում են, որ ուժեղ ցուցակ են ներկայացնելու։ Ի դեպ, հնարավոր է ցուցակում ընդգրկվի նաեւ Հովիկ Արգամիչի որդին՝ Գ․ Ծառուկյանի փեսա Արգամը։ Բանակցում են նաեւ մյուս փեսայի՝ Դավիթի հետ, որի հայրը՝ Անդրանիկ Մանուկյանը, քոչարյանական ժամանակներում նախարար էր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացիները այս պահին հավաքվում են Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ. մեծ թվով ոստիկաններ կան
Քաղաքացիները այս պահին հավաքվում են Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ՝ ի աջակցություն սյունեցիների այսօրվա ակցի...
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
Ապատեղեկատվություն է. Քաջարանի համայնքապետը՝ իրեն ծեծի ենթարկելու լուրերի մասին
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ այսօր Սյունիքի մարզպետարան է կանչվել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարա...
Գիշերը իրավապահները խուզարկել են Մեղրիի համայնքապետի բնակարանը
Ակսօր՝ ապրիլի 22-ին, ժամը մոտ 01:00-ի սահմաններում իրավապահները խուզարկում են Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զ...