«5 մլն եվրո էր եկել թունաքիմիկատների գերեզմանոցը ոչնչացնելու համար, բայց 2 տարի է լսում եմ, որ այնտեղ փորձարկումներ են անում». ԲՀԿ անդամ
Օրերս այցելել եմ Էրեբունի վարչական շրջանի 4-րդ զանգվածի թունաքիմիկատների գերեզմանոց, նույն զգացողությունն ունեցա, ինչ ունեցել եմ երկու տարի առաջ: Իմ ու իմ ընկերոջ ամբողջ մարմնով մեկ քոր էր բռնել և մեր գիտակցությունը շատ վատ էր: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին Երևանի ավագանու նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը:
«Ես երկու տարի խոսում եմ թունաքիմիկատների գերեզմանոցի մասին: Ուսումնասիրեք, թե այդ ԴԴՏ թունաքիմիկատը ինչքան վտանգավոր է, այն ուռուցքածին է, մեռելածին է։ Այդ թունաքիմիկատից շատ հիանդություններ են առաջանում ու մարդիկ մահանում են: 5 մլն եվրո փող էր եկել այդ թունաքիմիկատների գերեզմանոցը տեղափոխելու կամ ոչնչացնելու համար, բայց երկու տարի է լսում եմ, որ մոտ 400 հազար եվրո կամաց-կամաց ծախսվել է եւ ընդհանուր առմամբ, այնտեղ փորձարկումներ են անում: Եվս 5 տարի հետո այդ 5 մլն եվրոյից ոչինչ չի մնա, իսկ թունաքիմիկատը կշարունակի թունավորել Երեւան քաղաքը, մեր գետերը, և ընդհանուր առմամբ մեր Հայաստանը»,-ասաց նա:
Նա կոչ արեց ուսումնասիրել այդ ոլորտը, հարցի շուրջ հայտնելով իր մտահոգությունները։
Ի պատասխան քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց. «Ցավոք այս թեմաները երկար տարիներ անտեսված էին, ԵՄ ծրագիրը առնչվում է կենցաղային վտանգավոր թափոններին, իսկ ձեր նշածը ոչ կենցաղային թափոնների մասին է: Ձեր նշած թափոններով պետք է այլ գերատեսչություն զբաղվի, դա մեր ոլորտը չի, մեր անելիքը չի»:
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել ՀՀ նախագահի և իր ելույթը ամբողջությամբ
Այսօր համացանցում հայտնվել է Անվտանգության խորհրդի նիստի ձայնագրությունը, որտեղ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը...
ՀՐԱՏԱՊ. Քաղաքացիները Սյունիքում այժմ փակել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղափոխող ավտոմեքենայի ճանապարհը
Սյունիքում Նիկոլ Փաշինյանի շարժը ապահովելու համար դիմակներով հատուկջոկատայիններ ու 500 ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներ...
Ալիևի հայտարարությունը` Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր: Ինչպես հայտնում է...
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...