ԱԺ-ում իմքայլականներին քննադատած և աշխատանքից ազատված ԱԻ փոխնախարարը Մուրադովի ամենամոտ մարդկանցից է. ArmDaily
Այսօր ԱԺ-ում իմքայլականներին քննադատած ԱԻ փոխնախարար Բորիս Ավագյանն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով ազատվել է աշխատանքից:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Արցախի Արտակարգ իրավիճակների փոխնախարարը հայտնել էր, որ «Իմ քայլի» պատգամավորները շահարկում են գերիների խնդիրը, դրսևորում են անթույլատրելի վարք:
ArmDaily.am-ին հայտնի է դարձել, որ Բորիս Ավագյանը Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ամենամոտ մարդկանցից մեկն է: Նրանց հաճախակի կարելի է տեսնել միմյանց հետ, բացի այդ շատերը հենց նրա միջոցով են կապ պահում Մուրադովի հետ: Եվ հիմա զարմանալի է, որ Արցախում Մուրադովից շատ բան է կախված, իսկ նրա հետ հաստատապես անձնական շփում քչերը ոնեն․ ինչպես են իշխանությունները հեռացնում Ավագյանին:
Նշենք նաև, որ Բորիս Ավագյանին աշխատանքից ազատելուց հետո ԱԱԾ են կանչել: Իսկ մինչ այդ նա հանդիպել է պատգամավորների մի խմբի հետ, ովքեր ցանկացել են խորհուրդներ հարցնել իրենց գործունեության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ այսօր ԱՀ ԱԻՊԾ–ը պաշտոնական հաղորդագրություն է տարածել Ավագյանի պաշտոնանկության վերաբերյալ, որում ասվում է. «Երևան քաղաքում Բորիս Ավագյանի կողմից տրված ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով վերջինս այսօր ազատվել է ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։
Ավագյանն իր կողմից կազմակերպված ասուլիսի և ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը և խոսել է իր լիազորությունների շրջանակներից դուրս թեմաներից։
Ավագյանի արտահայտած մտքերի ու կարծիքների մեծ մասը ոչ միայն չեն կիսում ներքին գործերի նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության դիրքորոշումը, այլ նաև չեն համապատասխանում իրականությանը։
Հաշվի առնելով վերջինիս՝ ծառայողին ոչ հարիր պահվածքը և պաշտոնական դիրքի չարաշահումը, Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից»։
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացիները այս պահին հավաքվում են Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ. մեծ թվով ոստիկաններ կան
Քաղաքացիները այս պահին հավաքվում են Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ՝ ի աջակցություն սյունեցիների այսօրվա ակցի...
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
Ապատեղեկատվություն է. Քաջարանի համայնքապետը՝ իրեն ծեծի ենթարկելու լուրերի մասին
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ այսօր Սյունիքի մարզպետարան է կանչվել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարա...
Գիշերը իրավապահները խուզարկել են Մեղրիի համայնքապետի բնակարանը
Ակսօր՝ ապրիլի 22-ին, ժամը մոտ 01:00-ի սահմաններում իրավապահները խուզարկում են Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զ...