Հասարակություն

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. «Հրապարակ»

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. «Հրապարակ»

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. գրում է «Հրապարակը»։

«Այսօր տեղեկացանք, որ իշխանությունը չի հրաժարվել դատական իշխանության դեմ հարձակումներից ու ճնշումներից: Հայտնի է, որ նրա գլխավոր թիրախը ԲԴԽ–ն է, հատկապես նախագահ Ռուբեն Վարդազարյանը, որն այդպես էլ չստանձնեց իշխանական հրահանգները դատավորներին փոխանցողի դերը և հայտնվեց Նիկոլ Փաշինյանի սև ցուցակում: Լրատվամիջոցի տեղեկություններով, քննչական մարմիններում քրգործ է հարուցվել Վարդազարյանի նկատմամբ»,–գրում է թերթը։

Ու թեև օրենքն ասում է, որ գործ հարուցելուց առաջ նախաքննության մարմինը պետք է ստանան ԲԴԽ համաձայնությունը, բայց խորհրդին անտեսել են: Առաջիկա օրերին նախատեսում են այդ գործով քննչական գործողություններ իրականացնել:

Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա նոյեմբերի 15-ին Ռուբեն Վարդազարյանը կոչով դիմել էր հայաստանյան դատավորներին` հորդորելով զերծ մնալ քաղաքական ճնշումներից ու ազդեցություններից։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, երբ քննարկվում էր Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիրներին կալանավորելու հարցը, հղում կատարելով վարչապետի արտահայտությանը, դիմել էր դատավորներին, որ եկել է պահը տալու «ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։

Դրանից հետո իշխանության վերաբերմունքը նրա նկատմամբ փոխվել է։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250