Հասարակություն

Ադրբեջանում մարդկային տառապանքների «Պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև մանկահասակ երեխաների համար․ ՄԻՊ

Ադրբեջանում մարդկային տառապանքների «Պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև մանկահասակ երեխաների համար․ ՄԻՊ

Ադրբեջանում մարդկային տառապանքների «Պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև մանկահասակ երեխաների համար: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա նշում է, որ այն բացվել է Բաքվում` առավելագույն հրապարակայնություն ապահովելով և ունի ծայրաստիճան նվաստացնող, էթնիկ արժանապատվությունը ոտնահարելու նպատակ:

«Այս «պուրակ-թանգարանն» ակնհայտ հաստատում է Ադրբեջանում պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականության փաստը»,- ընդգծել է ՄԻՊ-ը:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Բաքվում բացվել է Արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակի վերաբերյալ «պուրակը», որտեղ հայկական ռազմական տեխնիկայի հետ ցուցադրվում են հայ զինծառայողների մանեկենները՝ ներկայացված նվաստացուցիչ կերպով:

[3011580181bdd22fd94e0a2197335b0d.jpg]

 

[9399d9ad401731ca2f4ed83d766e02c1.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250