Ադրբեջանի նպատակն է հայերին վտարել պատմական հայրենիքից
Ադրբեջանը կշարունակի օգտագործել Արցախի բնակչությանն ահաբեկելու համար նախատեսված մեթոդները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով հայկական տրանսպորտի վրա քարեր նետելու դեպքերի ու գյուղացիների գնդակոծման դեպքերի մասին հարցին:
«Միջազգային հանրությունը տեղեկացված է կատարվածի մասին, թեկուզ միայն այն պատճառով, որ Արցախի պետական ինստիտուտները՝ ԱԳՆ-ն, համապատասխան պաշտոնական մեկնաբանություններով են հանդես գալիս: Իհարկե, մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը նման մեթոդներ կօգտագործի: Նախ, դա ֆինանսական տեսանկյունից էժան է․ տանկեր, անօդաչու թռչող սարքեր, օդուժեր օգտագործելու անհրաժեշտություն չկա: Որովհետեւ նպատակը մեկն է ՝ հայերին վտարել Արցախից: Իսկ նման մեթոդները սարսափեցնում են մարդկանց մի մասին: Բացի այդ, Ադրբեջանի համար դա ավելի հեշտ է:
Դե կասեն, դա պետական մակարդակով չէ, միգուցե դա ինչ-որ հոգեկան անհավասարակշիռ մարդ է արել, արցախյան կամ ապրիլյան առաջին պատերազմում զոհվածի ազգականը: Դա ադրբեջանական պետությանը դուրս է բերում պատասխանատվության գոտուց: Սա մենք պետք է դա լավ հասկանանք եւ ամեն ինչ անենք՝ սադրանքներին չտրվելու համար: Մենք լավ գիտենք ադրբեջանցիներին: Միգուցե ինչ-որ մեկը նրանց չի ճանաչում եւ Ալիևին համեմատում է Մոնա Լիզայի հետ, բայց մենք ավելի լավ գիտենք», - ասաց արտգործնախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ
Օրերս ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականցնող գյուղացիների ուղղությամբ: Այս մաս...
«Google Maps» -ի քարտեզներում ադրբեջանցիները Երևանի փողոցներն անվանափոխել են իրենց հերոսների անունով
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ադրբեջանցի...
«Կարճ ժամանակ անց կպարզվեր, որ Մինսկը ադրբեջանական հինավուրց քաղաք է, իսկ բելառուս ժողովուրդ չի էլ եղել». Սերժ Սարգսյանն արձագանքել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը
Օրերս աշխատանքային այցով Բաքվում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ...
ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու Ալիևի մտադրությանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 15-ին կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաս...