ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծափահարություններ. Ալեն Սիմոնյանի և լրագրողի միջև բանավեճ սկսվեց
Հայաստանն ու Արցախն ապագա ունեն։ Եթե կա մարդ, որ մտածում է՝ Հայաստանն ու Արցախն ապագա չունեն, հաջողություն այդ բոլոր մարդկանց։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու՞ էին «Իմ քայլ»-ի պատգամավորները հոտնկայս ծափահարում Նիկոլ Փաշինյանին, երբ Հայաստանն ու Արցախն այս վիճակում է։
Հարցին՝ իրենց թիմի հետ Հայաստանն ու Արցախն ապագա ունե՞ն, Ալենն Սիմոնյանն ասաց. «Միքայել Մինասյանի հետ չունի, Սերժ Սարգսյանի հետ չունի, Ռոբերտ Քոչարյանի հետ չունի, այդ մարդկանց հետ չունի»։
Ալեն Սիմոնյանը բանավեճի բռնկվեց լրագրողի հետ, որը շարունակ միևնույն հարցն էր պնդում։ ԱԺ փոխխոսնակն ասաց. «Դուք ներկայացնում եք քաղաքական ուժ։ Հայաստանի Հանրապետությունը և Արցախն ապագա ունեն, ծափահարություններ»։
Դիտարկմանը՝ թուրքերի հե՞տ ունի ապագա, թե՞ առանց թուրքերի, Ալեն Սիմոնյանն ասաց. «Թուրքերի հետ ապագա ունեն բոլոր այն մարդիկ, որոնք 20 տարի վաճառել են։ Այդ մարդկանց անունները հայտնի են։ Թուրքիայի հետ ապագա ունեցել են այն մարդի, որոնք Արցախը և պատերազմը տանուլ են տվել»,-ասաց ԱԺ փոխխոսնակը։
Դիտարկմանը, որ իրենք են հանձնել Արցախը և փաստաթղթի տակ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն է, ոչ թե Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի, Ալեն Սիմոնյանն ասաց. «Մեր օրոք ոչ ոք ոչ մի բան չի հանձնել։ Հանձնվել է այն ժամանակ, երբ արդեն հանձնվել է»,-նշեց ԱԺ փոխխոսնակը։
Մանրամասները՝ pastinfo.am-ի տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը. Մուրադովը՝ Բաքվից ժամանած դատարկ ինքնաթիռի մասին
Այսօր «Հրապարակի» թղթակիցը «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցի տարածքում հանդիպել է Արցախում ռուսական խաղաղապահ բրիգա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գարշահոտություն և գոյացած աղբի մեծ կույտ Երևանի կենտրոնում. ի՞նչն է պատճառը
Օրեր առաջ մեր խմբագրություն ահազանգեցին քաղաքացիներ, ովքեր հայտնեցին, որ Երևանի Եկմալյան 16 հասցեում (Արամի- Պուշին -Փար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հատակին տապալելով ձերբակալել են օրենքով գող Պզոյին
Երևանի ռեստորաններից մեկում հատակին տապալելով ձերբակալել են օրենքով գող Պզոյին (Արմեն Ղազարյան):
Ի՞նչ է առաջարկել Ալիևը Երևանին հակամարտությունը լուծելու համար. Լուկաշենկոն իր և Ալիևի զրույցից մանրամասներ է պատմել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջարկել է վերականգնել Լեռնային Ղարաբաղը, եթե Հայաստանը համաձայնի զինված հակամարտության խ...