Հասարակություն

Ադրբեջանը ռազմական պլաններ չունի Հայաստանի հետ սահմանին. Իլհամ Ալիև

Ադրբեջանը ռազմական պլաններ չունի Հայաստանի հետ սահմանին. Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայարարել է, որ Բաքուն Հայաստանի հետ սահմանին ռազմական պլաններ չունի:

«Դուք հարցրեցիք, թե ինչ կլինի այն բանից հետո, երբ ռուսական խաղաղապահ զորակազմը լքի տարածաշրջանը: Մենք Հայաստանի հետ սահմաններ ունենք Թովուզում, Զանգիլանում: Մեր սահմանապահ զորքերը տեղակայված են հայկական կողմի անմիջական հարևանությամբ: Միջադեպեր առկա՞ են: Ոչ: Հայկական բանակ չկա, այն բարոյալքված է, մեր զորքերը հինգ մետր հեռավորության վրա են: Բայց մենք ռազմական ծրագրեր չունենք», - ասել է Ալիևը «Նոր հայացք Հարավային Կովկասում. Հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն»խորհրդաժողովում:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ միասին հայկական բանակի արդիականացման հարցերն ու ծրագրերը հարցեր են առաջացնում:

«Մենք մեր դիրքորոշումը փոխանցել ենք ռուս գործընկերներին: Ինչու է դա արվում: Վրեժխնդրության ցանկացած մտադրություն խստորեն կզսպվի», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250