Լուսանկարներ. Բաքվում բացվել է ռազմական ավարի այգի, որտեղ ավելի քան 300 նմուշ կա 44-օրյա պատերազմից
Երկուշաբթի Բաքվում բացվել է ռազմական ավարի այգի, որտեղ ավելի քան 300 նմուշ կա 44-օրյա պատերազմից: Այգի այցելել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է minval.az-ը:
Նշվում է՝ այգում ցուցադրվում են Ադրբեջանի ռազմական ավարները, որոնք հայկական կողմից Բաքվին են անցել 2020 թվականի աշնանը Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում:
Այգում ցուցադրվում է ավելի քան 300 ցուցանմուշ, այդ թվում՝ մինչև 150 կտոր ծանր տեխնիկա, տանկեր, մարտական մեքենաներ, հրետանային կայանքներ, զենիթահրթիռային համակարգեր, փոքր զենքեր և ռազմական մեքենաներ:
[647bd62c78317626d8ffe16b48930e7b.jpg]
Այգում են գտնվում նաև «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորները, որոնք, ադրբեջանական կողմի պնդմամբ, հայկական կողմն արձակել է Ադրբեջանի տարածք:
[c2fe76c7a441f58e4864e7b14a7b20f4.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ամբողջ տարածքում կան վտանգավոր պայթուցիկ առարկաներ. ԱԻՊԾ
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունից իրազեկում են, որ այսօր հայտնաբերված զինամթե...
Ի՞նչ է նախատեսվում ապրիլի 23-ին եւ 24-ին. կառավարություն
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 15-ի նիստում ընդունել է որոշում՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի հիշատակման միջո...
Մահացել է Անգլիայի թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը
99 տարեկան հասակում մահացել է արքայազն Ֆիլիպը՝ Էլիզաբեթ թագուհու ամուսինը, հայտնել է Բուքինգհեմյան պալատը: «Նորին Մեծութ...
Զինված տղամարդը Թբիլիսիի բանկերից մեկում պատանդներ է վերցրել
Զինված տղամարդը Թբիլիսիում ներխուժել է բանկերից մեկի մասնաճյուղ, հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը: Նախնական...