Ջալալ Հարությունյանը ինքն է արգելել բոլորին՝ շտաբ մտնելու՝ անունը բունկեր դիր, ինչ ուզում ես դիր. Սամվել Բաբայան

Երբ որ ասում եք՝ էս հրամանատարին ինչ որ մեկը եկավ, կարգադրեց, սենց արեց՝ տենց բան չի եղել, սուտ ա, դրանք բոլորը ստում են։ Այս մասին այսօր մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

 

«Ջալալ Հարությունյանը ինքն է արգելել բոլորին՝ շտաբ մտնելու՝ անունը բունկեր դիր, ինչ ուզում ես դիր։ Ինքն ա հրամանատարը, ինքն ա որոշողը։ Հիմա եթե էդ մարդիկ չեն ուզում, ես էլ առաջարկում եմ Ջալալ Հարությունյանին հրավիրել հարցաքննության, հարցեր տալ։ Էդ օպերացիաները, որոնց մասին ես հեռուստատեսությունով ասել եմ, իր կարծիքը համաձայնվել ա, բայց չեն կարողանում կազմակերպեն։ Մարդկային ռեսուրսն են պատճառ բերում, ուրիշ բան են պատճառ բերում , դա իրենց խնդիրն ա, թե ոնց են ձևակերպում, ինչի համար ա տենց։ Այդ բոլոր խոսակցությունները, որ այս մեկին չեն թողել մասնակցի, եթե էդ հերոսները մասնակցեին, մենք հաղթամակ կունենայինք բան, ժողովուրդ, բոլորն էլ ինչ որ չափ մասնակցել են, մի մասը Ղարաբաղի նախագահի միջոցով, մյուս մասը՝ Ջալալի միջոցով, բայց բոլորը մասնակից են եղել ինչ որ չափով։ Երկրորդ՝ էդ բունկերի պատմությունը ինձ ի պաշտոնե չէին կարող արգելեին, հիմա էդ հին տղերքը սաղը նեղված են, որ ես կարողանում էի մտնեի, իրենք չէին մտնում, ոչ թե որ ես լավ տղա էի, այլ ի պաշտոնե էնտեղ էի և չէին կարող ինձ արգելեին։ Իրենք պաշտոն չեն ունցել և այն ժամանակ իրենց գլխավոր հրամանատարը Ղարաբաղի, արգելել է էդ մարդիկ գան։ Մարդիկ ասում են 3 օր գնում էի, 4-րդ օրը էլ չթողեցին։ Մի հատ հարց չի ծագում, թե էդ ո՞վ չթողեց։ Ասում են Հայաստանից հրաման եկավ, որ չթողնեն, Հայաստանը ոչ մի հրաման էնտեղ չի տվել»,- ասաց Բաբայանը։