39-ամյա կնոջ ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Այսօր ժամը 17:05-ին ՀՀ ոստիկանության Զեյթունի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ կինն ինքնասպան է եղել՝ կրակելով ինքն իրեն։ Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ Երևան քաղաքի Դ.Անհաղթի շենքերից մեկի բնակարանի պատշգամբում՝ բազմոցին, հայտնաբերվել է նույն բնակարանի՝ 1981թ. ծնված բնակչուհու դին՝ կրծքավանդակի ձախ կեսի հրազենային միջանցիկ վնասվածքով։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ դիակի կողքին հայտնաբերվել է նրա հորը պարգևատրված «Մակարով» տեսակի ատրճանակ՝ 7 փամփուշտով, մեկ կրակված պարկուճ ու մեկ գնդակ։
Դեպքի վայրից վերցվել է հրազենը, փամփուշտները, կրակված պարկուճը և գնդակը, դիակի ձեռքերից վերցվել են կրակոցի արգասիքներ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական-ձգաբանական համալիր փորձաքննություններ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110- րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, մահացածի հայրը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) գեներալ-լեյտենանտ է:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Նարեկ Խաչատրյանի դին` ծառից կախված վիճակում
Ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է նո...
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Թբիլիսյան խճուղում
Auroranews- ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ 3 մեքենայի մասնակցությամբ, խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Թբիլիսյան խճուղո...
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Ապրիլի 12-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 24-ամյա Սիմոն Մարտիր...
Հրապարակվել է ՀՀ-ում կորոնավիրուսով նոր վարակակիրների թիվը. մահացել է 18 մարդ
Մարտի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 192 639 դեպք, որոնցից 173 064-ն`...