Երևանում քամու հետևանքով վնասվել են շենքի թիթեղներ, ծառեր, գովազդային վահանակներ
Ապրիլի 10-ին, ժամը 07։15-ից 18։35-ը Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Երևանի Սարմենի, Սարալանջի, Սոսեի, Նոր Արեշի, Գարեգին Նժդեհի, Մինսկի, Աճառյան, Առնո Բաբաջանյան փողոցներում, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում և Դիմիտրով գյուղում, Արմավիրր մարզի Արևադաշտ գյուղում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում վնասվել են շենքի թիթեղներ, ծառեր, գովազդային վահանակներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են վնասված ծառերը, իրականացրել ապամոնտաժման աշխատանքներ, սահմանազատել տարածքները, ամրացրել շենքի տանիքի թիթեղները և իրականացրել հերթապահություն։
Նմանատիպ հոդվածներ
Տեղի է ունեցել դժբախտ պատահար, որևէ վարորդ դրանից ապահովագրված չի կարող լինել. Սիմոն Մարտիրոսյանի փաստաբան
Փաստաբաններ Ռաֆֆի Ասլանյանը և Ռուբեն Բալոյանը ստանձնել են ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի պաշտպանությունը:...
Որ օրերին անձրև կտեղա. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
Ապրիլի 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ը շրջանների զգալի մասում, 12-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և...
Բրազիլիայում Հիսուս Քրիստոսի նոր հսկա արձան է կառուցվում. այն կլինի ավելի բարձր, քան խորհրդանշական Քրիստոս Քավիչը
Բրազիլիայում Հիսուս Քրիստոսի նոր հսկա արձան է կառուցվում: Այս մասին գրել է ֆրանսիական «Ֆրանս 24» լրատվամիջոցը։ Նշվո...
Հաջորդ շաբաթվանից կիրականացվի պատվաստման լայնածավալ գործընթաց. Անահիտ Ավանեսյան
Այսօր՝ ապրիլի 10-ին, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 202 167 դեպք, մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 372...