Տեղի է ունեցել դժբախտ պատահար, որևէ վարորդ դրանից ապահովագրված չի կարող լինել. Սիմոն Մարտիրոսյանի փաստաբան
Փաստաբաններ Ռաֆֆի Ասլանյանը և Ռուբեն Բալոյանը ստանձնել են ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի պաշտպանությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ի երեկոյան վերջինիս մասնակցությամբ տեղի էր ունեցել վրաերթ, ինչի հետևանքով փողոցը ոչ թույլատրելի հատվածով անցնող հետիոտնը մահացել էր:
«Հարգելի լրագրողներ, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վերջինի պաշտպանները՝ ես և իմ գործընկեր՝ փաստաբան Ռուբեն Բալոյանը խնդրում ենք ներողամիտ լինել դեպքի վերաբերյալ առանձին-առանձին հնչեցված հարցերին չպատասխանելու մեր մոտեցման կապակցությամբ, ուստի խոստանում ենք առաջիկայում որևէ ձևաչափով ընդհանուր տեղեկատվություն տրամադրել՝ քրեական գործով նախաքննության շահերը հաշվի առնելով։
Այս պահին կարող ենք ընդամենը նշել, որ տեղի է ունեցել դժբախտ պատահար, ինչից ավտոմեքենայի ղեկին գտնվող որևէ մեկը ապահովագրված չի կարող լինել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռաֆֆի Ասլանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Բրազիլիայում Հիսուս Քրիստոսի նոր հսկա արձան է կառուցվում. այն կլինի ավելի բարձր, քան խորհրդանշական Քրիստոս Քավիչը
Բրազիլիայում Հիսուս Քրիստոսի նոր հսկա արձան է կառուցվում: Այս մասին գրել է ֆրանսիական «Ֆրանս 24» լրատվամիջոցը։ Նշվո...
Հաջորդ շաբաթվանից կիրականացվի պատվաստման լայնածավալ գործընթաց. Անահիտ Ավանեսյան
Այսօր՝ ապրիլի 10-ին, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 202 167 դեպք, մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 372...
Ծանրորդ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Արսեն Մարտիրոսյանը` փոխ...
Որ օրերին անձրև կտեղա. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
Ապրիլի 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ը շրջանների զգալի մասում, 12-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և...