«Նիկոլական ֆանատիզմը». Արտակ Զաքարյանի գրառումը ֆանատիկների կործանարար գործողությունների ու դրանց հետևանքների մասին է
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ֆանատիզմը կործանարար է ամենուրեք և ամեն ինչում։ Ֆանատիզմը մարդուն դարձնում է կույր և անուղեղ։ Ստալինի ֆանատիկները դարձան միլինավոր անմեղ մարդկանց մահվան, տեղահանման կամ բռնաճնշումների պատճառ։ Հիտլերի ֆանատները՝ քիչ էր մնացել անվերադարձ կործանեին Գերմանիան։
Կրոնական ֆանատիկերը՝ բերել են միայն ծայրահեղությունների ու օրթոդոքսության։ Այսօր մերձավորարևելյան տեռորի որջերը՝ բացի փողից ու քաղաքական շահերից, ձևավորվել են նաև իսլամական ֆանատիզմի վրա։ Յակոբինյանների ֆանատիզմը մեծ հարված հասցրեց ֆրանսիական հեղափոխության ֆունդամենտալ արժեքներին։ Եվ այսպես բազմաթիվ օրինակներ։
Նիկոլական ֆանատիզմը՝ որպես կանոն, մարմնավորում է մոլորյալ, չմտածող, կրոնական աղանդի պատկանող, վատ կրթություն ունեցող, արևմտյան կեղծ «դաստիարակությամբ» փչացված, ապազգային հայացքներով, ԼԳԲՏ, անհայրենիք տեսակի, արժանապատվության գիտակցության բացակայությամբ, շրջապատում հարգանք չվայելող, ծայրահեղ կոմպլեքսավորված, վախի բնազդով առաջնորդվող և փախչելու ընդունակ մարդկանց։ Սա իրականում մեծ զանգված չէ, սակայն ֆանատիզմի վտանգը՝ նրա մեծ ու փոքր լինելու մեջ չէ, այլ նրա գոյության մեջ է։
Աշխարհի բոլոր ֆանատիկները միայն կործանել են, այնպես ինչպես Արցախն ու Հայաստանը կործանում է Նիկոլի ֆանատիզմը։
Նիկոլն այլևս փաստացի դավաճան է ու հայրենակործան։ Սա քաղաքականապես ապացուցելու կարիք չկա, որովհետև միայն հիմարները չեն գիտակցում դա։ Բայց, Նիկոլը չէ՛ր լինի դավաճան ու հայրենակործան, եթե չլինեին ֆանատիզմն ու ֆանատիկները։ Սա ևս ապացուցելու կարիք չկա»,֊գրել է Զաքարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ
Օրերս ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականցնող գյուղացիների ուղղությամբ: Այս մաս...
«Google Maps» -ի քարտեզներում ադրբեջանցիները Երևանի փողոցներն անվանափոխել են իրենց հերոսների անունով
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ադրբեջանցի...
Հրավեր Էրդողանին. «Եթե իսկապես իմաստուն և խիզախ քաղաքական գործիչ է, կարող է գալ Ղրիմ»
Ղրիմի խորհրդարանի Ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների կոմիտեի ղեկավար Յուրի Գեմպելը հայտարարել է...
Վլադիմիր Զելենսկին կոչ է արել թույլ չտալ Երկրորդ համաշխարհային պատերազմի կրկնությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ամբողջ աշխարհի երկրները պետք է միավորվեն, որպեսզի Երկրորդ համաշխա...