Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. կա 6 վիրավոր
Այսօր՝ ապրիլի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 13:30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 296 կմ հատվածում, բախվել են Կապանի բնակիչ, 34-ամյա Հայկազ Ա.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ, 52-ամյա Համբարձում Փ.-ի վարած ՎԱԶ-21214 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, վթարիկ հետևանքով 2 վարորդներն ու 06-ի ուղևորներ,Կապանի բնակիչներ, 64-ամյա Արտավազդ Գ.-ն, 35-ամյա Հասմիկ Խ.-ն, 33-ամյա Նելլի Ղ.-ն և 39-ամյա Աննա Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, 06-ի միջից դուրս բերել 2 վիրավորի ու մոտեցրել օպերատիվորեն ժամանած Կապանի բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենային:
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Ավագյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Գրիգորյանի գլխավորությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Երեւանում հայտնաբերվել է Ռուսաստանի՝ (ФСБ)-ի գեներալ-լեյտենանտի աղջկա դին՝ հրազենային վնասվածքով
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվ...
Կրակոցներ, վիրավորներ. Չարբախի գերեզմանների մոտ ֆիլմ հիշեցնող արտակարգ իրավիճակ է եղել
Երեկ ուշ երեկոյան կրակոցներ են հնչել Երևանում: Չարբախ թաղամասի «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանոցի տարածքից Երևանի տ...
Կրակոցներ Երևանում․ ոստիկանները վնասազերծել են մինչև ատամները զինված քաղաքացուն
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Արց...
Պարզվել է Կիլիկիա թաղամասում հնչած կրակոցներից տուժած քաղաքացու ինքնությունը
Քրեական գործ է հարուցվել երեկ Կիլիկիա թաղամասի Վերֆելի փողոցում հնչած կրակոցների փաստով: Ոստիկանները պարզել են՝ վիրավորը...