ԱՄՆ-ը հայտարարում է, որ մտահոգված է Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին ստեղծված իրավիճակով
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին տիրող իրավիճակով, ամերիկյան իշխանություններն այս պահին քննարկում են այդ թեման եվրոպական պետությունների դաշնակիցների և գործընկերների հետ։
«Պետք է ասեմ, որ ես լրջորեն մտահոգված եմ Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի գործողություններով», – նշել է նա: Բլինկենի վարկածով ՝ «այդ սահմանների վրա ավելի շատ ռուսական ուժեր են կենտրոնացած, քան 2014 թվականից ի վեր երբևէ”:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանի տարածքով ռուսական զորքերի տեղափոխումը չպետք է անհանգստացնի այլ պետություններին, քանի որ ոչ մի կերպ չի սպառնում նրանց: Նա նաև ընդգծել է, որ Դոնբասում տեղի ունեցող իրադարձությունները ներուկրաինական հակամարտություն են, որին ռուսական զորքերը երբեք չեն մասնակցել:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ
Օրերս ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականցնող գյուղացիների ուղղությամբ: Այս մաս...
«Google Maps» -ի քարտեզներում ադրբեջանցիները Երևանի փողոցներն անվանափոխել են իրենց հերոսների անունով
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ադրբեջանցի...
Հրավեր Էրդողանին. «Եթե իսկապես իմաստուն և խիզախ քաղաքական գործիչ է, կարող է գալ Ղրիմ»
Ղրիմի խորհրդարանի Ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների կոմիտեի ղեկավար Յուրի Գեմպելը հայտարարել է...
Վլադիմիր Զելենսկին կոչ է արել թույլ չտալ Երկրորդ համաշխարհային պատերազմի կրկնությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ամբողջ աշխարհի երկրները պետք է միավորվեն, որպեսզի Երկրորդ համաշխա...