ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում գտնվող Պարսկաստանի հյուպատոսության նախկին շենքը Թուրքիայում ներկայացրել են որպես ադրբեջանական

Երևանի կենտրոնում գտնվող գերմանացի ճարտարապետ Միխայիլ ֆոն Դեր Նոննեի կողմից 1876 թվականին կառուցված շենքը, որը նախկինում ծառայել է որպես Պարսկաստանի հյուպատոսության նստավայր, թուրքական TRT հեռուստաալիքի ռուսալեզու ծառայությունը ներկայացրել է որպես ադրբեջանական մշակույթի մաս:

 

Հրապարակված տեսանյութում նշվում է, թե իբրև Երևանում հայտնաբերվել են ադրբեջանական ճարտարապետության հնագույն օրինակներից մեկի` Սարդարյան պալատի մնացորդները: 

 

«Սկզբում գտածոն կապում էին պարսկական մշակույթի հետ: Սակայն հետաքննող փորձագետ Ֆաիգ Իսմայիլովը հայտնաբերել է, որ դա ադրբեջանական պալատի մաս է, որը կառուցվել է 1603-1625 թվականներին»,- նշվում է տեսանյութին կից: