Քաղաքականություն

Մեղրիում ադրբեջանցիներ չկան, եթե լիներ մենք կտեսնեինք. Մեղրիի քաղաքապետը՝ տարածված լուրերի մասին

Lilit T.
Մեղրիում ադրբեջանցիներ չկան, եթե լիներ մենք կտեսնեինք. Մեղրիի քաղաքապետը՝ տարածված լուրերի մասին

Մեղրիում այս պահին որեւէ մասնագետներ չեն եկել եւ չափագրումներ չեն արվում այս պահին: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը` արձագանքելով մամուլում տարածված այն տեղեկատվությանը, որ գերներալ Մուրադովի հետ մասնագետներ են եկել Զանգեզուրով տրամադրվելիք ճանապարհի հետ կապված չափումներ անելու:
 

«99 տոկոս հավանականությամբ նման բան չկա, եթե լիներ մենք կտեսնեինք: Եթե լինի կոմունիկացիաների բացման հարց, լավ կլինի, որ բոլոր ընթացակարգերը պահպանելով առաջ շարժվեն: Բայց էդպես թաքուն, անհասկանալի, արդեն մտավախություններ են առաջանում, պրոցեսի ոչ հրապարակային լինելն է մտավախություն առաջացնում»,-ասաց նա:
 

Զաքարյանի խոսքով` Մեղրի հարցը Հայաստանի անկախության եւ լինելիության հարցն է:
 

«Եթե խոսքը վերաբերում է կոմունիկացիների բացմանը` Նախիջեւան- Ադրբեջան իրար հետ կապելու համար, օգտվել Հայաստանի տրանզիտային հնարավորություններից, դա կարելի  է քննարկել մասնագետների հետ, բայց եթե պետք է քննարկել առանց մեր պետության ընթացակարգերը պահպանելու,ինչ-որ մի շարժ լինի, դա իմ կարծիքով մեր անկախության կորուստն է: Եթե այդպես է, ինչու մենք Իրանին չենք թողնում մեր պետության տարածքով գնալ Վրաստան եւ այլն, ինչ տարբերություն:  Հիմա ինչ էլ խոսենք, ենթադրություններով ենք խոսելու, քանի որ դեռ հստակ ոչ մի բան չկա»,-ասաց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250