«Ղարաբաղը հարուստ է բնական ռեսուրսներով». Թուրքիան ցանկանում է ներդրումներ անել Արցախում. Սելջուկ Աքաթ
Լեռնային Ղարաբաղի տարածքների`Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո նախատեսվում է բնակավայրերի և տնտեսական գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում, ինչպես նաև մարդկանց հոսք և ներդրումներ:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդին առընթեր թուրք-ադրբեջանական գործարար խորհրդի նախագահ Սելջուկ Աքաթը, գրում է minval.az-ը:
Նրա խոսքով՝ իրենք աշխատում են թուրք ներդրողներին Լեռնային Ղարաբաղ բերելու ուղղությամբ:
«Կովկասում նոր քաղաքական իրողությունը թույլ կտա Թուրքիային և Ադրբեջանին հեշտությամբ ավելացնել առևտրային ծավալը` ներկայիս 4,5 միլիարդ դոլարից հասցնելով մինչև 15 միլիարդ դոլարի: Ադրբեջանն ու Թուրքիան իրենց առջև նպատակ են դրել ապրանքաշրջանառությունը նշված մակարդակին հասցնել»,- ասել է նա:
Աքաթը նշել է, որ թուրք կապալառուներն Ադրբեջանում հաջողությամբ ավարտին են հասցրել, ընդհանուր առմամբ, 15 միլիարդ դոլար արժողությամբ 436 նախագիծ: Դրան զուգահեռ մասնավոր բանկերից մեկը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում մասնաճյուղ բացելու մասին:
Նա շեշտել է որ Ղարաբաղը հարուստ է բնական ռեսուրսներով և, ներդրումներ կատարելով հանքավայրերի շահագործման մեջ, կարելի է ներդրում ունենալ երկրի և տարածաշրջանի տնտեսության զարգացման գործում:
«Ղարաբաղի հարստությունը զբոսաշրջության համար նոր հնարավորություններ է ստեղծում»,- հավելել է նա:
Նմանատիպ հոդվածներ
«Google Maps» -ի քարտեզներում ադրբեջանցիները Երևանի փողոցներն անվանափոխել են իրենց հերոսների անունով
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ադրբեջանցի...
Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ
Օրերս ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականցնող գյուղացիների ուղղությամբ: Այս մաս...
Շուտով մենք ականատեսն ենք լինելու, թե ոնց են մարդիկ ուղղակի պահանջելու թշնամուն հանձնել Մեղրին. Արա Վարդանյան
Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Գրառումը՝ ստորև. «Շուտ...
Վրաստանն իր դեսպանին վերադարձնում է Ուկրաինա, իրենց սահմանին Ռուսաստանի զորքերի մասշտաբային տեղաշարժի պատճառով
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել խորհրդարանին անհապաղ Կիև վերադարձնել դեսպանին՝ Ուկրաինայի հետ սահմանին...