Change.org հարթակում նախաձեռնվել է «Այո՛, սա Ցեղասպանություն է» ստորագրահավաքը. Լոս Անջելեսի քաղաքապետի կոչը Բայդենին
Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքի քաղաքապետ էրիկ Գարսեթին կոչ է արել բոլորին միանալ Change.org հարթակում նախաձեռնված «Այո՛, սա Ցեղասպանություն է» ստորագրահավաքին, որի նպատակն է ճանաչել 1915 թվականին երիտթուրքերի իրականացրած Հայոց Ցեղասպանությունը:
«Ես Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին եմ, և այստեղ եմ` միանալու հազարավորների պարզ կոչին, այն է՝ ճշմարտությունն ասելու ժամանակն է: Ժամանակն է հիշել պատմության ողբերգությունները, որպեսզի մենք դրանք այլևս չկրկնենք: Ժամանակն է, որ բոլորս, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Լոս Անջելեսի վարչակազմը, Միացյալ Նահանգների և ողջ աշխարհի իշխանությունները միաձայն հայտարարեն՝ «մենք ճանաչում ենք Հայոց Ցեղասպանությունը»: Մենք սգում ենք այն 1,5 միլիոն հայերի մահը, որոնք դաժանորեն սպանվել են սիստեմատիկ ահաբեկման արշավի ընթացքում: Մենք միշտ կկանգնենք այն հայերի կողքին, որոնք արդարության, խաղաղության և անվտանգության ջատագովն են: Ես կոչ եմ անում բոլորին միանալ Change.org հարթակում նախաձեռնված «Այո՛, սա Ցեղասպանություն է» անունով ստորագրահավաքին: Բոլորս պետք է հիշենք մեր անցյալի իրականությունը՝ ավելի լավ ապագա կերտելու համար»,- ասել է Գարսեթին:
[2664b821f5ef564bff0df369bd1377c6.jpg]
Նմանատիպ հոդվածներ
«Google Maps» -ի քարտեզներում ադրբեջանցիները Երևանի փողոցներն անվանափոխել են իրենց հերոսների անունով
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ադրբեջանցի...
Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ
Օրերս ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականցնող գյուղացիների ուղղությամբ: Այս մաս...
Շուտով մենք ականատեսն ենք լինելու, թե ոնց են մարդիկ ուղղակի պահանջելու թշնամուն հանձնել Մեղրին. Արա Վարդանյան
Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Գրառումը՝ ստորև. «Շուտ...
Վրաստանն իր դեսպանին վերադարձնում է Ուկրաինա, իրենց սահմանին Ռուսաստանի զորքերի մասշտաբային տեղաշարժի պատճառով
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել խորհրդարանին անհապաղ Կիև վերադարձնել դեսպանին՝ Ուկրաինայի հետ սահմանին...