Պայմանավորվածություններ չեն եղել, մենք ուղղակի հույս ենք ունեցել, որ ինքնաթիռով մեր գերիները կվերադառնան. Ալեն Սիմոնյան
Մենք հույս ենք փայփայել, որ երեկ, ինչպես և ամեն օր սպասում ենք, որ ինքնաթիռով մեր գերիները կվերադառնան, բայց պետք է նշեմ՝ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից նման հայտարարություն չի եղել: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Պայմանավորվածություններ չեն եղել, մենք ուղղակի հույս ենք ունեցել, ինչպես ամեն օր, որ այդ թռիչքը իր հետ լավ լուր կբերի, այս ամենը տեղեկատվական այս իրավիճակում բավականին մեծ արձագանք ու դժգոհություն է առաջացրել, որը ընդունելի է, բայց բարձրաստիճան որևէ պաշտոնյա նման հայտարարություն չի արել, այնուամենայնիվ ես համարում եմ, որ նման ապատեղեկատվության համար պետք է ներողություն խնդրենք մեր համաքաղաքացիներից և ծնողներից»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Փոխխոսնակը նաև նշեց, որ ո՛չ Անդրանիկ Քոչարյանը, ո՛չ Մանե Գևորգյանը գերիների վերադարձի մասին լուրերը չեն հաստատել, դա ապատեղեկատվություն է: Անդրադառնալով իրավիճակին` նաև ընդծեց՝ ադրբեջանական կողմը փորձում է լարել Հայաստանի ներքաղաքական վիճակը՝ նշելով, որ նրա գործընկերները ևս օգտվում են ստեղծված իրավիճակից:
«Ադրբեջանի կողմից արվում է ամեն բան, որպեսզի Հայաստանում վրդովմունքը ու բացասական մթնոլորտը խորանան, նրանք ուզում են նախընտրական գործընթացների վրա ազդեցություն ունենալ և վստահ եմ՝ տարբեր շահարկումներ են գնում, տարբեր լրատվամիջոցներով իմ գործընկերները փորձում են ամեն կերպ շահարկել այս թեմաները»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:
Նա նաև անդրադարձավ Ռուստամ Մուրադովի հայտարարությանը՝ ընդգծելով՝ նա գերիների վերադարձման գործընթացում ներգրավված չէ և նրա խոսքերը չունեն տրամաբանություն:
«Որևիցե տրամաբանություն նույն Մուրադովի աշխատանքի ընթացքում գերիների վերադարձի և քանակի պարագայում ոչ կա, ոչ էլ կարող է լինել ուստի ինչ-որ հղումներ անել այս կամ այն պաշտոնյայի վրա, կամ իրավիճակի վրա ճիշտ չէ»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ դուք վստա՞հ եք, որ վաղը թուրքը Երևանում չի լինի, ապա շրջվեց ու փախավ․ անհետ կորած զինծառայողի մայր. Tert
Հանդիպումը կայացավ, բայց մեր հարցադրումները ոչ մի հստակ պատասխան չստացան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց, Արցա...
Շուշիում չեմ եղել, դրա համար չեմ կարող ասել՝ Շուշին գրավել են, թե հանձնել են. «Իմ քայլի» պատգամավոր
ԳՇ պետի պաշտոնում գտնվող Օնիկ Գասպարյանի հայտնի հայտարարությունը ենթադրում էր ռազմական հեղաշրջման փորձ. Այսինքն եթե ԳՇ պ...
Արցախում Ադրբեջանի կողմից կռված սիրիացի վարձկանները բողոքում են. Թուրքիան չի վճարել պատերազմի համար խոստացված գումարները
Արցախում Ադրբեջանի կողմից կռված սիրիաց իվարձկանները բողոքում են, որ իրենց Թուրքիան չի վճարե լպատերազմի համար խոստաց...
ՀՀ վարչապետը այցելել է նաև Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնք
ՀՀ վարչապետը այցելել է նաև Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնք: Նա տեսանյութ է հրապարակել իր ՖԲ էջում: