Անհետ կորածների հարազտները թույլ չեն տվել սնունդ փոխանցել ՊՆ աշխատակիցներին՝ ինչից էլ առաջացել է վեճը
Այսօր առավոտյան ՊՆ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող անհետ կորածների հարզատներից մեկը Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ ՊՆ աշխատակիցները շշեր են շպրտել անհետ կորածների ծնողների վրա:
«Առավոտյան պաշտպանության նախարարն իր մարդկանցով պտույտ էր տալիս ՊՆ-ի տարածքով, մեզ նորից չմոտեցավ: Դրանից առաջ որոշ տականքներ ներսից սադրանք՝ գործադրեցին, հրմշտոց, խփոց, ռեշոտկեքից էս կողմ շիշ շպրտել ծնողների վրա»,-նշել էր նա:
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ անհետ կորածների հարազատների և ՊՆ աշխատակիցների միջև ընդհարում է տեղի ունեցել այն ժամանակ, երբ ՊՆ աշխատակիցների հարազատները սնունդ և ջուր են բերել արդեն 1 օր շենքում շրջափակման մեջ գտնվող աշխատակիցներին: Ակցիայի մասնակիցները թույլ չեն տվել, որ ճաղավանդակներից ներս սնունդ փոխանցվի՝ ինչից էլ առաջացել է վեճը:
Քիչ առաջ նաև հայտնել էինք, որ մի քանի զինվորականներ ՊՆ-ի պարիսպների մոտ երկաթյա աստիճանի միջոցով փարձում են մուտք գործել նախարարություն:
[eb4ebd387afe5675b938d3196c89b028.jpg]
Մեր աղբյուրի հավաստմամբ դա նորմալ գործընթաց է, քանի որ զինվորականները գործուղման են մեկնում զորամասեր և ետ վերադառնում նախարարություն՝ պահելով իրենց աշխատանքային պրոցեսը:
Հիշեցնենք նաև, որ ՊՆ-ի կողմից առաջարկ արվել է ակցիայի մասնակիցներին հանդիպելու ՊՆ նախարարին, սակայն մասնակիցների կողմից ստացել են մերժում և պահանջել, որ նախարարը մոտենա իրենց:
Նմանատիպ հոդվածներ
Ապրիլի 6-ին կմեկնարկի թուրք-ադրբեջանական նոր զորավարժությունը
Ադրբեջանի տարածքում ապրիլի 6-8-ը նախատեսվում է անցկացնել հերթական թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը։ Այս անգամ...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 52 զինծառայողի անուն
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 52 զինծառայողի անուն. Կամավորական Կոծինյան Սերգո Հ...
Մեկնարկել է Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում...
«Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է». Հակոբ Արշակյանը թողնում է ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնը
Սիրելի' հայրենակիցներ, այսօր իմ վերջին աշխատանքային օրն է որպես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Այս մա...