Ու հանկարծ չզարմանաք, որ մի X օր Ստեփանակերտի X փողոցում կարդաք ՝ Թուրալ Գյանջալիեւի գրասենյակ. Զոհրաբյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է. «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի ինքնակոչ համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիեւը, ով նաեւ ԵԽԽՎ պատգամավոր է, հայտարարել է, որ առաջիկայում իրենք Ստեփանակերտում իրենց համայնքի գրասենյակն են բացելու։
Դե, եթե Ալիեւը միջազգային ներդրողներ է հրավիրում Զանգեզուր, Էրդողանը հայտարարում է, որ եթե հայերը խելոք մնան՝ իրենց համար էլ լավ կլինի, եթե Մեհրիբանը սվաղչիներին սովորեցնում է ոնց ջնջել հայկականությունը մեր եկեղեցիներից, էս ֆոնին Թուրալն էլ Ստեփանակերտում գրասենյակ բացելու սպառնալիք պիտի հնչեցնի։
Ու հանկարծ չզարմանաք, որ մի X օր Ստեփանակերտի X փողոցում կարդաք ՝ Թուրալ Գյանջալիեւի գրասենյակ։
Որովհետեւ մեզ հետ ապրող թրքասերներները դեռ շատ վաղուց ու շատ հետեւողական բացել էին Օվերտոնի բոլոր պատուհանները։
Ու հիմա արդեն Օվերտոնի պատուհան չի, թրքահպատակները Օվերտոնի «սկվազնյակ» են անում»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել՝ ինչի՞ մասին է խոսելու Պուտինի հետ
«ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այն հիմնական հարցերը, որոնք քննարկվելու են վաղը՝...
Ռուսաստանը բանակի մարտունակության ստուգումներ է սկսել
Ռուսաստանը բանակի մարտունակության ստուգումներ է սկսել։ Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, փոխ...
Պաշտպանության նախարարությունից՝ Արծրուն Հովհաննիսյանի աշխատանքից ազատվելու լուրերի մասին
Արծրուն Հովհաննիսյանը սեփական դիմումի համաձայն զորացրվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում ծառայությունից. Հովհաննիսյ...
Ադրբեջանը ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել Հայաստան-Ռումինիա խաղի վերաբերյալ
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստան- Ռումինիա խաղի վերաբերյալ: Ա...