Նույնիսկ քրեական տարրերին, մերժված ենթամշակույթի կրողներին են փորձում ներգրավել ընտրական գործընթացում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունիսի 20-ին հավանական ընտրություններում ընդդիմությունն ու իշխանությունը մայրաքաղաքի ընտրազանգվածի մասով ունեն համընկնող կարծիք։ Երկու կողմն էլ մտածում են, որ Երևանում Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցուցակը քիչ ձայն է ստանալու, մայրաքաղաքում ընդդիմադիրները շատ են։ Եվ, ահա, այդ պատճառով իշխանությունը փնտրում է սիրված երևանցիների, որպեսզի գոնե նրանց մասնակցությամբ ձայներ բերել հնարավոր լինի։ Նույնիսկ քրեական տարրերին, մերժված ենթամշակույթի կրողներին են փորձում ներգրավել ընտրական գործընթացում։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանությունները Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից հույսները կտրել են, անգամ նրա աշխատակազմը ընդդիմադիր է քաղաքապետին։ Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դժգոհ է քաղաքապետից, նա չի պատասխանում թիմից որևէ մեկի հեռախոսազանգերին։ Վարչապետը վերջնական նպատակ ունի ազատվել Հայկ Մարությանից»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել՝ ինչի՞ մասին է խոսելու Պուտինի հետ
«ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այն հիմնական հարցերը, որոնք քննարկվելու են վաղը՝...
Պաշտպանության նախարարությունից՝ Արծրուն Հովհաննիսյանի աշխատանքից ազատվելու լուրերի մասին
Արծրուն Հովհաննիսյանը սեփական դիմումի համաձայն զորացրվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում ծառայությունից. Հովհաննիսյ...
Ռուսաստանը բանակի մարտունակության ստուգումներ է սկսել
Ռուսաստանը բանակի մարտունակության ստուգումներ է սկսել։ Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, փոխ...
Ադրբեջանը ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել Հայաստան-Ռումինիա խաղի վերաբերյալ
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստան- Ռումինիա խաղի վերաբերյալ: Ա...