Այսօր Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը
Այսօր Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը: Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն 2020 թ. նոյեմբերի 9-ին և 2021 թ. հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների իրականացման ընթացքը:
Կրեմլը տեղեկացնում է՝ երկու երկրի ղեկավարներն անդրադառնալու են տարածաշրջանի խնդիրների լուծման հետագա քայլերին, մասնավորապես` Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հարցին:
Պուտինը և Փաշինյանը կքննարկեն նաև հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային հարաբերությունները, եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումներում գործակցության հեռանկարները:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել՝ ինչի՞ մասին է խոսելու Պուտինի հետ
«ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այն հիմնական հարցերը, որոնք քննարկվելու են վաղը՝...
Ռուսաստանը բանակի մարտունակության ստուգումներ է սկսել
Ռուսաստանը բանակի մարտունակության ստուգումներ է սկսել։ Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, փոխ...
Պաշտպանության նախարարությունից՝ Արծրուն Հովհաննիսյանի աշխատանքից ազատվելու լուրերի մասին
Արծրուն Հովհաննիսյանը սեփական դիմումի համաձայն զորացրվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում ծառայությունից. Հովհաննիսյ...
Ադրբեջանը ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել Հայաստան-Ռումինիա խաղի վերաբերյալ
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստան- Ռումինիա խաղի վերաբերյալ: Ա...