Հասարակություն

Արցախից 9000 ընտանիք այս պահին չունի մշտական բնակության վայր. նախարար

Արցախից 9000 ընտանիք այս պահին չունի մշտական բնակության վայր. նախարար

Նոր բնակելի տներ են կառուցվում Արցախի այն գյուղական համայնքներում, որոնք ունեն հնարավոր ենթակառուցվածքներ և կարող են ավելի շատ բնակիչների սպասարկել, քան ներկայումս են բնակվում։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Նախարարը նշեց, որ բնակելի տների կառուցման համար ֆինանսեր են ուղղվելու և՛ «Հայաստան» համահայկական հիմնադրամից, ինչպես նաև պետբյուջեից. «Այս պահին ընդհանուր բյուջեն նախանշվել է 110 մլրդ դրամ, որից 52 միլիարդը տրամադրվելու է բյուջեից»,-ասաց Մեսրոպ Առաքելյանը։

Հարցին՝ այս պահի դրությամբ հաշվառված քա՞նի ընտանիք կա, որոնց պետք է բնակարան տրամադրվի, նախարարն ասաց, որ խոսքը մոտ 9000 ընտանիքի մասին է. «9000 ընտանիք այս պահին չունի մշտական բնակության վայր։ Ընդամենը մի քանի հարյուր կացարան է կառուցվել, առաջիկա ծրագիրը նախատեսված է երեք տարվա համար»,-ասաց նախարարը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250