Քոչարյանը խոսել է 2008 թվականի մարտի իրադարձությունների մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչու հեռացավ 2008 թվականին, ասաց, որ միակ պատճառն այն էր, որ լրացել էր սահմանադրությամբ ամրագրված ժամկետը, և նշեց, որ արդեն ընտրվել էր նոր նախագահը, և իր ժամկետն ավարտին էր մոտեցել։
«Արդեն ընտրված էր ՀՀ նոր նախագահը: Իմ ժամկետը ավարտին էր մոտենում և 2008 թվականի ապրիլի 9-ին ես հանձնեցի իմ լիազորությունները: Խոսքը իմ կողմից սեփական իշխանությունը պահպանելու մասին չէր: Անկարգություններ էին, բախումներ ոստիկանության հետ, սահմանվել էր արտակարգ դրություն: Զոհվել էր 2 ոստիկան, կար շուրջ 180 վիրավոր: Բեկորային վնասվածքներ կային։ Այսինքն, միակ բանը, որ ես արել եմ այդ ժամանակ, արտակարգ դրություն սահմանելն էր, որը ես պարտավոր էի անել` ելնելով ծառայողական դիրքից», - ասաց նա։
Նա նշեց նաև, որ մեկ շաբաթ առաջ Հայաստանի սահմանադրական դատարանը չեղարկել է օրենքի այն հոդվածը, որով իրեն մեղադրանք է առաջադրվել․ «Այժմ դատախազությունը փորձում է գտնել ինչ-որ հնարավորություններ գործը վերաորակավորելու համար: Սակայն չեմ կարծում, որ նրանց դա կհաջողվի»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել՝ ինչի՞ մասին է խոսելու Պուտինի հետ
«ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այն հիմնական հարցերը, որոնք քննարկվելու են վաղը՝...
Պաշտպանության նախարարությունից՝ Արծրուն Հովհաննիսյանի աշխատանքից ազատվելու լուրերի մասին
Արծրուն Հովհաննիսյանը սեփական դիմումի համաձայն զորացրվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում ծառայությունից. Հովհաննիսյ...
Ռուսաստանը բանակի մարտունակության ստուգումներ է սկսել
Ռուսաստանը բանակի մարտունակության ստուգումներ է սկսել։ Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, փոխ...
Ադրբեջանը ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել Հայաստան-Ռումինիա խաղի վերաբերյալ
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստան- Ռումինիա խաղի վերաբերյալ: Ա...