Փաշինյանը Իջևանում է. չի մասնակցել Սուրբ Զատկի պատարագին, չի մասնակցել Կոմանդոսի հուղարկավորությանը
«Իրավունք» թերթը գրում է. «Ավելի վաղ տեղեկացանք, որ Մոսկվայում ապրիլի 7-ին կկայանա ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական հանդիպումը, ինչի արդյունքում Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում:
Նշենք, որ ինքնամեկուսացած Փաշինյանը չի մասնակցել Սուրբ Զատկի պատարագին, չի մասնակցել լեգենդար Կոմանդոսի հուղարկավորությանն ու հոգեհանգստին, սակայն, ըստ մեր իջևանյան աղբյուրների՝ վերջինս գնացել է Իջևան իր հոր՝ Վովա Փաշինյանի շիրիմին խունկ ծխելու:
Մեր աղբյուրների խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն Իջևան այցելել է կիրակի ուշ երեկոյան:
Իջևանում պտտվող լուրերի համաձայն՝ վերջինիս ուղեկցել են կինն ու ավագ դուստրը, իսկ ահա կողմնակի այլ մարդ ներկա չի եղել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել՝ ինչի՞ մասին է խոսելու Պուտինի հետ
«ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այն հիմնական հարցերը, որոնք քննարկվելու են վաղը՝...
Պաշտպանության նախարարությունից՝ Արծրուն Հովհաննիսյանի աշխատանքից ազատվելու լուրերի մասին
Արծրուն Հովհաննիսյանը սեփական դիմումի համաձայն զորացրվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում ծառայությունից. Հովհաննիսյ...
Ռուսաստանը բանակի մարտունակության ստուգումներ է սկսել
Ռուսաստանը բանակի մարտունակության ստուգումներ է սկսել։ Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, փոխ...
Ադրբեջանը ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել Հայաստան-Ռումինիա խաղի վերաբերյալ
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստան- Ռումինիա խաղի վերաբերյալ: Ա...