Հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորումն առաջնահերթություն է. Ավինյան

Հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորումը մեր գլխավոր առաջնահերթություններից է՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: 

«Կառավարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և մի շարք բարեգործական կազմակերպությունների ու անհատների գործակցությամբ տրամադրվելու է 2 մլրդ 357 մլն ՀՀ դրամ: 
 
Ստորին վերջույթների անդամահատում ունեցող 54 անձանց արդեն իսկ տրամադրվել է 59 բուժամարզական պրոթեզ: 
 
15 անձի համար իրականացվելու է ձեռքի բազմաֆունկցիոնալ միոպրոթեզավորում (իսլանդական Össur-Island ընկերության ֆունկցիոնալ Ilimb պրոթեզների միջոցով): 
 
Տնայցերի միջոցով իրականացվել է 113 զինծառայողի պրոթեզավորման և մասնագիտական կողմնորոշման կարիքների գնահատում: 
 
Սահմանվել է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգ»,- գրել է փոխվարչապետը: