
Գործող իշխանությունը տապալել է երկրում իրավական քաղաքականությունը․ Արման Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գործող իշխանությունը տապալել է երկրում իրավական քաղաքականությունը: Այս մեծագույն ձախողման համար ոլորտի մի շարք պատասխանատուներ պետք է արդեն ազատված լինեին պաշտոններից:
Առաջիկա ընտրություններից հետո ձևավորվելիք նոր քաղաքական միջավայրում միայն հնարավոր է հիմնավորապես սկսել դատական, դատախազական, ԱԱԾ, քննչական մարմինների և ոստիկանության առողջացմանն ուղղված բարեփոխումների մեծ փաթեթը: Գործող դատական և իրավապահ մարմինները սպառնալիք են պետության անվտանգությանն ու կենսունակությանը:
Մարտի 1-ի ոճրագործները կանգնելու են պատասխանատվության առաջ: Կասկած չունենաք:
Հայաստանի պետականության հակառակորդներն ու թշնամիները կրելու են իրենց արժանի պատիժը:
Չի կարող բանակի, ուժային կառույցների և օլիգարխիայի հանցավոր համաձայնությամբ ընտրությունները կեղծելու ճանապարհով և իշխանությունը բռնի պահելու համար 10 խաղաղ ցուցարարի սպանությունը անպատիժ մնալ:
Հոդվածը հանցավոր համաձայնությամբ վերացրիք, հանցանքը, տեղի ունեցած հրեշավոր իրադարձությունը մեր հիշողությունը չեք կարող ջնջել»: