Հասարակություն

«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով բողոքը մերժվել է․ փաստաբան

«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով բողոքը մերժվել է․ փաստաբան

Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Այսօր վերջապես ստացա Երևան քաղաքի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի և այլոց կողմից «Gagik Soghomonyan»-ի գործի շրջանակներում իմ պաշտպանյալ Արամ Սարգսյանի նկատմամբ ապօրինություններ կատարելու վերաբերյալ հաղորդմանս առթիվ ՀՀ ՀՔԾ քննիչի կողմից 2021թ. մարտի 16-ին կայացված քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ դեռևս 2021թ. մարտի 21-ին ՀՀ գլխավորդ դատախազին հասցեագրված բողոքի վերաբերյալ որոշումը:

Բողոքս մերժվել է և քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման օրինականությունը հաստատվել է ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանի կողմից:

Բնականաբար հիշյալ որոշումները բողոքարկելու եմ դատական կարգով:

Հ.Գ. Ապագա քրեական գործով ապագա մեղադրյալների ցանկում առնվազն 2 հոգի էլ ավելացավ»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250