
Թուրքիան ամեն ինչ կանի, որ Հայաստանը վերածի Աջարիայի պես մի բանի. Քոչարյան

«Հայաստանի ամենամեծ սպառնալիքը գալիս է Թուրքիայից»,- հայտնել ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման եթերում հայտարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ներկա պահին ո՞րն է Հայաստանի համար ամենամեծ սպառնալիքը:
«Սպառնալիքը մեր նկատմամբ էքզիստենցիալ է, պատմական, այն այդպես է ընկալվում հայերի կողմից, և մենք թուրքերի կողմից ևս ընկալվում ենք որպես սպառնալիք: Սրանով էլ բացատրվում են փակ սահմանները, դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը»,- ասել է Քոչարյանը:
Նա նշել է, որ սպառնալիքը արտահայտվում է նրանով, որ սահմանների բացման դեպքում «Թուրքիան ամեն ինչ կանի, որ Հայաստանը վերածի Աջարիայի պես մի բանի՝ բիզնեսում, տնտեսության մեջ իր ներկայության իմաստով»:
«Ես այստեղ հստակ սպառնալիք եմ տեսնում»,- ասել է Քոչարյանը: