
ՏՄՊՊՀ նախագահի պարզաբանումը՝ «բրենդային ֆիրմայի ձվեր» արտահայտության մասին

Այսօր՝ Ազատության եթերում ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձավ օրերս Հանրային հեռուստաընկերության եթերում արած իր արտահայտությանը, թե 200 դրամով վաճառվող ձվերը «բրենդային ֆիրմայի ձվեր են»:
Նշենք, որ այս արտահայտությունը լայն քննարկումների և հումորների առիթ դարձավ համացանցում:
«Բրենդ նշանակում է ձեռնարկատիրության ապրանքանիշ և գաղտնիք չէ, որ բոլոր ֆիրմաները ունեն իրենց ապրանքանիշները: Որպեսզի կոնկրետ ֆիրմայի անունը չնշեմ, հարցազրույցի ժամանակ ասել եմ՝ ինչ-որ ֆիրմայի բրենդ ...: Բրենդային ֆիրմայի ձու ասելով դա չի նշանակում, որ բրենդը դա գովասանքի խոսք է, դա ընդամենը ապրանքանիշ է»,- ասել է Գեղամ Գևորգյանը: