ՏԵՍԱՆՅՈՒԹ. 3 մարզերում քաղաքացիները ինքնակամ «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներ են հանձնել
«Զինանոց-2021» կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բացատրական աշխատանք իրականացնել՝ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Հերթական արդյունքն արձանագրել են ոստիկանության Կոտայքի, Գորիսի և Մարտունու բաժնի ծառայողները։
Կոտայքի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մի տղամարդ դիմել է Բյուրեղավանի բաժանմունք ու հայտնել, որ Ջրաբեր գյուղից Ֆանտան գյուղ տանող ճանապարհից հրազեն է գտել։ Նշված տարածքում Կոտայքի ոստիկանները հայտնաբերել են գործարանային համարներով «Կալաշնիկովի» ինքնաձիգներ ու փամփշտատուփ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 27 փամփուշտով։
Ապրիլի 2-ին ոստիկանության Գորիսի բաժին զանգած տղամարդը հայտնել է, որ Խնձորեսկ գյուղի սկզբնամասում պարկով զենք-զինամթերք է թողել։ Նրա նշած վայրում Գորիսի ոստիկանները հայտնաբերեցին գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, փամփշտատուփ և 7,62 մմ տրամաչափի 50-ից ավելի փամփուշտ։
Արդյունավետ էր նաև Մարտունու բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը. քաղաքի մի բնակիչ բաժին էր բերել առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու 7,62 մմ տրամաչափի 30-ից ավելի փամփուշտ։
Նշանակվել են փորձաքննություններ։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Միջոցառումները շարունակվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոլերից գողություն անող խումբը կրկին ակտիվացել է․ հարվածել են անվտանգության աշխատակցուհուն. Hetq
Երևանյան մոլերի հագուստի սրահներից գողություններ կատարող և ազատության մեջ մնացող հանցավոր խմբի անդամները կրկին ակտիվացել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի բնակիչը տանը մեթամֆետամին, ափիոն, մարիխուաննա է պահել․ նա բերման է ենթարկվել
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և քննչական կոմիտեի ՀԿԳ քննության...
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Թբիլիսյան խճուղում
Auroranews- ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ 3 մեքենայի մասնակցությամբ, խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Թբիլիսյան խճուղո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահվան ելքով վթարը՝ սպանության պատճառ
Մարտի 23-ի առավոտյան հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի բնակիչներից մեկի...