Ռուսաստանը դավաճանե՞լ է Հայաստանին. Քոչարյանի պատասխանը՝ Պոզների հարցին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման եթերում, պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը դավաճանե՞լ է Հայաստանին, ասել է` որոշ ուժեր փորձում են հակառուսական հիստերիա ստեղծել Հայաստանում:
«Այս թեման բարձրաձայնվում էր տևական ժամանակ, նույնիսկ պատերազմից առաջ: Հիմնականում այն ուժերը, որոնք դժգոհ են Հայաստանում ռուսական կողմնորոշումից: Հիմա նոր իրավիճակ է ստեղծվել, և այդ նույն ուժերը նորից անում են հնարավոր առավելագույնը հակառուսական տրամադրություններ հարուցելու համար: Բայց պատերազմը հրահրողը Ռուսաստանը չէր: Ռուսաստանը հնարավոր ամեն բան արեց պատերազմը կանգնեցնելու համար», - հավելել է Քոչարյանը:
ՀՀ երկրորդ նախագահը հիշեցրել է հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արած առաջարկը ՝ կապված ադրբեջանական բնակչությանը Շուշի վերադարձնելու պայմանով ռազմական գործողությունները դադարեցնելու հետ:
Ըստ Քոչարյանի` պատերազմը բոլորովին այլ դասավորվածությամբ դադարեցնելու հնարավորություն կար, բայց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանատվություն չվերցրեց նման որոշման համար: Արդյունքում Հայաստանը շատ ավելին կորցրեց, քան կկորցներ հոկտեմբերի 19-ի դրությամբ:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է ինքն ընդհանուր առմամբ վերաբերվում այն փաստին, որ Ռուսաստանը զենք է մատակարարել Ադրբեջանին, Քոչարյանն ասել է` եթե Ռուսաստանը չլիներ, Ադրբեջանը կարող էր զենք գնել այլ երկրներից:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը ռևանշ կանի՞ Արցախում, եթե իշխանության գա. նա պատասխանել է այս հարցին
Հայաստանի երկրորդ նախագահը Պոզների հետ զրույցում խոսել է ԼՂ տարածքային խնդիրների ու բանակցային գործընթացի մասին:Ամեն ինչ...
Ռոբերտ Քոչարյանն ասել է` ինչպես կարող էր լուծվել Արցախի հարցը
Հայաստանի երկրորդ նախագահը Վլադիմիր Պոզների հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ վերջին տարիներին ՀՀ իշխանությունը բան...
Հայտնի է՝ ովքեր կլինեն «Իմ քայլի» առաջին տասնյակում․ «Հրապարակ»
««Իմ քայլի» նախընտրական ցուցակն այս անգամ տարբերվելու է նախորդից։ Ի տարբերություն 2018-ի, երբ ցուցակը ձեւավորում է...
Միքայել Մինասյանը որոշել է սեփական թիմով մասնակցել ընտրություններին․ «Հրապարակ»
«Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը որոշել է սեփական թիմով մասնակցել հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ ընտրու...