Երևանում երթևեկի կազմակերպման փոփոխություն կլինի
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց և Գայի պողոտա-Նանսենի փողոց-Թոթովենցի փողոց խաչմերուկներում 2021թ. ապրիլի 5-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Գայի պողոտայից ձախ շրջադարձով դեպի Մոլդովական և Նանսենի փողոցներ տրանսպորտային միջոցների երթևեկությունը ձախ եզրային 4-րդ երթևեկելի գոտիներից կկազմակերպվի Տ2 տիպի համապատասխան լուսացույցների միջոցով:
Միաժամանակ՝ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու համար Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց, Գայի պողոտա-Նանսենի փողոց-Թոթովենցի փողոց և Գայի պողոտա-Բաղյան փողոց-Հովհաննիսյան փողոց խաչմերուկներում Գայի պողոտայի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում:
Նմանատիպ հոդվածներ
Տեղի է ունեցել դժբախտ պատահար, որևէ վարորդ դրանից ապահովագրված չի կարող լինել. Սիմոն Մարտիրոսյանի փաստաբան
Փաստաբաններ Ռաֆֆի Ասլանյանը և Ռուբեն Բալոյանը ստանձնել են ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի պաշտպանությունը:...
Հոսանքազրկումներ կլինեն Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպ...
Որ օրերին անձրև կտեղա. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
Ապրիլի 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ը շրջանների զգալի մասում, 12-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և...
Լարսի ռուսական կողմում կա մոտ 348 կուտակված բեռնատար. Ինչ իրավիճակ է ճանապարհներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզ...