Հասարակություն
Ապրիլի 6-ին տեղի կունենա «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը
Վաղը՝ ապրիլի 6-ին, ժամը 14։00-ին, Սևան քաղաքի Սուրեն Զաքարյանի անվան մշակութային պալատի հարակից հրապարակում տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։ Այս մասին հայտնում է «Հայրենիքի փրկության շարժումը»։
«Հանրահավաքին ելույթ կունենան Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը, Շարժման ներկայացուցիչներ։
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ինքնակազմակերպվել բոլոր համայնքներում, ոտքի ելնել և ակտիվորեն մասնակցել Հայրենիքի փրկության շարժման հանդիպումներին ու հավաքներին»,- ասված է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՔԿ-ն` Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած պայթյունի մասին
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 8 նոր ավտոբուսի գումար է հավաքագրվել. Ավինյան
Դատարանը մերժել է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանին կալանավորելու միջնորդությունը
5.0
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0