Ֆրանսիայում քաղաքական գործիչ, միլիոնատեր Բեռնար Տապիին ծեծի են ենթարկել և կողոպտել
Ֆրանսիացի գործարար, քաղաքական և հասարակական գործիչ Բեռնար Տապին և նրա կինը ծեծի են ենթարկվել և կողոպտվել շաբաթ երեկոյան Ֆրանսիայի իրենց տանը: Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս Պրեսը»:
Դեպքը տեղի է ունեցել Կոմբ-լա-Վիլ կոմունայում Տապիի տանը։ Մինչ զույգը քնած էր, անհայտ անձինք գողություն կատարելու դիտավորությամբ մտել են տուն: Հանցագործները ծեծել, կապել են գործարարին և նրա կնոջը ու գողացել են թանկարժեք իրերը: Ենթադրաբար, հարձակվողները 4-ն են եղել:
Հարևանները զանգահարել են փրկարարական ծառայություններ, որոնք օգնություն են ցուցաբերել տուժածներին: Տապիի կինը, որը ստացել էր թեթև վնասվածքներ, հոսպիտալացվել է, ինքը՝ Տապին հրաժարվել է հոսպիտալացումից:
Պատճառված նյութական վնասի չափի մասին դեռ չի հաղորդվում:
Վերսալի դատական ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
Նմանատիպ հոդվածներ
Երեւանում հայտնաբերվել է Ռուսաստանի՝ (ФСБ)-ի գեներալ-լեյտենանտի աղջկա դին՝ հրազենային վնասվածքով
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվ...
Կրակոցներ, վիրավորներ. Չարբախի գերեզմանների մոտ ֆիլմ հիշեցնող արտակարգ իրավիճակ է եղել
Երեկ ուշ երեկոյան կրակոցներ են հնչել Երևանում: Չարբախ թաղամասի «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանոցի տարածքից Երևանի տ...
«Փորձում էր սելֆի անել». մահացել է Ելենա Փինջոյանի 14–ամյա որդին
«Նեպոսեդի» մանկական ստուդիայի գեղարվեստական ղեկավար Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից, հայտնում են ռո...
Փոխհրաձգություն Ադրբեջան–Իրան սահմանին
Ադրբեջանցի սահմանապահները կրակ են բացել Իրանի տարածքից սահմանը հատած երկու քաղաքացու ձերբակալելու նպատակով։ Այս մասին հա...