«Մեր ծովի տեղն ո՞վ գիտի». Սուրենյանի գրառումը ուրախացրել է քաղաքացիներին
Առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված` ապրիլի 4-7-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 7-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +26…+29, Արարատյան դաշտում և Երևանում +24…+27 աստիճանի»,–գրել է նա։
Ֆեյսբուքյան օգտատերերն էլ գրառման մեկնաբանությունների բաժնում կատակել են. «Մեր ծովի տեղն ո՞վ գիտի... +29, չեմ հավատում», «Գարուն չտեսած միանգամից ամառ», «Հեսա էլի կդժգոհեն, կասեն երկրաշարժի բուն ա»,–գրել են նրանք։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք
Հայաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք` տեղեկացնում է ՀՀ Առողջապահության...
Զինվորը զոհվել է պատերազմում, կամ անհետ կորած է, սակայն բանկերը հարազատներից պահանջում են վճարում կատարել
Զոհված զինվորների հարազատներից բանկերն ու Varks.am-ը շարուկանում են վարկի մարում պահանջել: Այս մասին Facebook-ի իր էջում...
Վերին Լարսում հա՞յ է սպանվել. Վրաստանի ՆԳՆ-ն նշում է, որ Վերին Լարսի անցակետից հաղորդում չեն ստացել
Վրաստանի ՆԳՆ-ն պնդում է, որ Վերին Լարսի անցակետից իրենք ոչ մի հաղորդագրություն չեն ստացել բեռնատարների վարորդների միջեւ...
Յուրաքանչյուր մեքենայի կողքին խնկաման է դրված, որ խունկի բույրը ջարդի դիակի ծանր հոտը. Նաիրա Զոհրաբյանը՝ սառնարան-մեքենաների մասին
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնում է. «Մեծամորի դիահերձարանի տարածքում «Սպայկայի» սառնարան-մեքենաներն են, որոնցից ե...