Վրաստանում համընդհանուր պատվաստման գործընթացը կմեկնարկի հուլիսից. հայտնի է, թե որ պատվաստանյութից են օգտվելու
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն անդրադարձել է երկրում համընդհանուր պատվաստման հարցին՝ նշելով, որ դա տեղի կունենա, հավանաբար, հուլիսին: Այս մասին հայտնում է aliq.ge-ն:
Գամկրելիձեի խոսքով, մինչ այդ կշարունակվի պատվաստման հետ կապված ակտիվ քարոզարշավը: Սրա հետ մեկտեղ, ընթանում են բանակցություններ տարբեր արտադրողների հետ, ու մինչև տարեվերջ Վրաստանում հասանելի կլինի մի քանի տեսակի պատվաստանյութ:
«Նախօրեին սկսել ենք աշխատել «Նովաքս» պատվաստանյութ ներկրելու պայմանագրի մշակման վրա: Սա ամերիկյան պատվաստանյութ է ու արտադրման ձևը նման չէ Astrazeneca, Pfizer, Moderna պատվաստանյութերի արտադրման ձևին։ Սրա հետ մեկտեղ, բացի «Կովաքս» հարթակից բանակցություններ ենք վարում հնդկական «Սերում» ինստիտուտի հետ, հիմա քննարկում ենք մոտ միլիոն չափաբաժին «Նովաքս» ձեռք բերելու հարցը: Նաև, ծրագրում ենք հետագայում Pfizer ձեռք բերել ոչ թե «Կովաքս» հարթակի միջոցով, այլ միանգամից արտադրողից»,- նշել է Գամկղրելիձեն:
Հիշեցնենք, որ Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկել է մարտի կեսից: Այս փուլում պատվաստվում են բուժաշխատողներն ու 65-ից բարձր տարիքի անձինք:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել Հայաստան-Ռումինիա խաղի վերաբերյալ
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստան- Ռումինիա խաղի վերաբերյալ: Ա...
Հայկ Չոբանյանն ազատվեց Տավուշի մարզպետի պաշտոնից
Հայաստանի կառավարությունն այսօր՝ ապրիլի 1-ին կայացած իր նիստում որոշեց պաշտոնից ազատել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:Որ...
Արսեն Թորոսյանն ասել է, թե երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ու ով կլինի դրանից հետո վարչապետի պաշտոնակատարը. Sputnik Արմենիա
«Իմ քայլի» նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Տեղեկ...
Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն. մարամասներ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ապրիլի 7-ին հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտի...