Քաղաքականություն

«Իսկանդերի» վարկանիշը գցե՞լ, թե՞ Ռուսաստանին շանտաժ անել. ինչ նպատակ ունի Ալիեւի հայտարարությունը. Կարեն Հովհաննիսյան. ArmDaily

«Իսկանդերի» վարկանիշը գցե՞լ, թե՞ Ռուսաստանին շանտաժ անել. ինչ նպատակ ունի Ալիեւի հայտարարությունը. Կարեն Հովհաննիսյան.  ArmDaily
Իրականում Շուշիում ու ընդհանրապես Արցախի Հանրապետությունում չպետք է կիրառվեր «Իսկանդեր», որովհետև, Արցախի Հանրապետության ԶՈՒ-ն կամ պաշտպանական բանակը «Իսկանդեր» իր զինանոցում չունի, միայն ՀՀ-ն ունի…

Իրականում Շուշիում ու ընդհանրապես Արցախի Հանրապետությունում չպետք է կիրառվեր «Իսկանդեր», որովհետև, Արցախի Հանրապետության ԶՈՒ-ն կամ պաշտպանական բանակը «Իսկանդեր» իր զինանոցում չունի, միայն ՀՀ-ն ունի իր զինանոցում «Իսկանդեր» և, ըստ էության, եթե Արցախում կիրառվում է «Իսկանդեր», ապա դա մեծ խնդիրներ է առաջացնում Ռուսաստանի համար, քանի որ բոլորս էլ գիտենք, որ «Իսկանդեր» ունի թերևս միայն Ռուսաստանը և Հայաստանը՝ պայմանով, որ Հայաստանը պետք է այն կիրառի միայն իր համար՝ իր տարածքում։ Այս մասին ArmDaily.am -ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե Շուշիում «Իսկանդեր» է կիրառվել։

 

«Հայաստանում լուրերի տարածում, թե «Իսկանդեր» է կիրառվել՝ արվում էր միամտաբար, կամ անգրագիտությունից ելնելով, կամ գուցե՝ միտումնավոր։ Այստեղ խնդիրը ոչ թե «Իսկանդերի» կիրառել - չկիրառելն է, այլ փաստը, որ «Իսկանդեր» է կիրառվել։ Մյուս կողմից էլ ռուսական կողմը «Իսկանդերի» կիրառման փաստը հերքել էր։ Այնտեղից նշեցին, որ 44 -օրյա պատերազմի ընթացում «Իսկանդեր» ընդհանրապես չի կիրառվել և, կարծես, թե հարցը փակվեց, բայց հիմա արդեն Ադրբեջանը, որ դեկտեմբերից Շուշիում իրականացնում էր սակրավորական աշխատանքներ՝ չգիտես ինչու միայն մարտի 15-ին նոր հայտնաբերում է «Իսկանդերի» հրթիռ և նոր միայն հայտարարում է դրա մասին։ Դա խոսում է նրան մասին, որ փորձ է արվում Ադրբեջանի դեմքով՝ Թուրքիայի միջամտությամբ անգամ ավելի հեռու գնալ՝ ՆԱՏՕ-ի միջնորդությամբ Ռուսաստանին շանտաժի ենթարկել»։

 

 

Նրա դիտարկմամբ՝ այդ շանտաժից ակնկալիքը թերևս այն է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը հասցնի մինիմալի։ «Սա ոչ թե Ադրբեջանն է ակնկալում, այլ Թուրքիան և ՆԱՏՕ-ն, որ տարածաշրջանում Ռուսաստանը մինիմալի հասցնի իր դերակատարումը, որովհետև եթե հաստատվի «Իսկանդերի» կիրառումը՝ սա սկանդալային է, և կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Ամեն դեպքում՝ կարծում եմ, որ սրա նպատակը նաև «Իսկանդերի» վարկանիշը գցելու մեխանիզմ է, որովհետև, եթե «Իսկանդեր» է կիրառվել և դրա կիրառումը արդյունք չի տվել, ապա ըստ էության՝ նշանակում է, որ այդ զենքի մասին լուրերը փուչիկ են, օդ են։ Միաժամանակ, եթե «Իսկանդեր» է կիրառվել Ռուսաստանի գիտությամբ, ապա ստացվում է, որ Ռուսաստանը խաղաղապահ գործունեություն ծավալելու համար մանդատ չի կարող ունենալ։ Նունիսկ կարող են հասնել նրան, որ խոսեն խաղաղապահ ուժերի դուրս բերման մասին»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250