Սպորտ

Շնորհակալություն հիանալի խաղի համար. իսլանդացիները շնորհավորել են հայերին

Unknown 262 դիտում
Շնորհակալություն հիանալի խաղի համար. իսլանդացիները շնորհավորել են հայերին

Իսլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի հավաքականին շնորհավորել է աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում հաղթելու կապակցությամբ: Շնորհավորանքը հրապարակվել է Իսլանդիայի ֆեդերացիայի պաշտոնական կայքում:

«Հայաստանի հավաքականին շնորհավորում ենք երևանյան հիանալի խաղի կապակցությամբ։ Մենք փորձեցինք, բայց պետք է ավելի լավ աշխատենք։ Շնորհակալություն գեղեցիկ խաղի համար… կհանդիպենք հոկտեմբերին»,- գրված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ուժերը չափեց Իսլանդիայի հավաքականի հետ։ Տիգրան Բարսեղյանի և Խորեն Բայրամյանի կատարողական հիանալի վարպետության ու դիպուկ հարվածների շնորհիվ Հայաստանի հավաքականը հաղթեց 2։0 հաշվով` աշխարհի 2022թ առաջնության եվրոպական ընտրական J խմբում հաշվով առավելության հասնելով Իսլանդիայի ընտրանու նկատմամբ։

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250