Անձնական հարցի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ոսկեհատ գյուղի բնակիչ, 34-ամյա տղամարդու կողմից Արարատի մարզի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես, քննությամբ հիմնավորվել է, որ Ոսկեհատ գյուղի բնակիչը 2020 թ. հուլիսի 18-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի սրճարաններից մեկում նախկինում ունեցած անձնական հարցի շուրջ վիճաբանել է Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակչի հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող միակողմանի սուրսայր և երկկողմանի սուր եզր ունեցող դանակով դիտավորությամբ հարվածել է վերջինիս ձախ գոտկային շրջանին՝ պատճառելով ձախից գոտկային շրջանի ծակած-կտրած թափանցող վերքի, փայծաղի վնասվածքի և սուր ներքին արյունահոսության ձևով, կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Ոսկեհատ գյուղի բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Նմանատիպ հոդվածներ
Հրապարակվել է ՀՀ-ում կորոնավիրուսով նոր վարակակիրների թիվը. մահացել է 18 մարդ
Մարտի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 192 639 դեպք, որոնցից 173 064-ն`...
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Թբիլիսյան խճուղում
Auroranews- ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ 3 մեքենայի մասնակցությամբ, խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Թբիլիսյան խճուղո...
Կրակոցներ՝ Վանաձորում․ վիրավորումներով հոսպիտալացվել է «Բաքսյոր Սամոն»
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Լոռու մարզում, հրազենային վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի,...
Քյարքիի ոլորաններում հայտնաբերվել է որպես անհայտ կորած որոնվող 51-ամյա տղամարդու դին
Մարտի 30-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից...