Քաղաքականություն

Փաշինյանի թիմի վտանգավոր եռյակը. «Իմ քայլ»-ում թեժ է. «Ժողովուրդ»

Փաշինյանի թիմի վտանգավոր եռյակը. «Իմ քայլ»-ում թեժ է. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ այս օրերին թեժ քննարկվում է «Իմ քայլ»-ի ցուցակում անձանց անուններն ու քանակը: Ըստ մեր տեղեկությունների՝…

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ այս օրերին թեժ քննարկվում է «Իմ քայլ»-ի ցուցակում անձանց անուններն ու քանակը: Ըստ մեր տեղեկությունների՝ ՔՊ-ականները գործի են անցել, մեկը-մյուսին վարկաբեկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, ամեն ինչ անում են, որ իրենց համար ոչ ցանկալի մարդիկ ցուցակներում չլինեն:

Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ վարկաբեկման գործին լծվել են վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, ինչպես նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Մենք տեղեկացանք, որ այս անձինք են Նիկոլ Փաշինյանին հորդորում, թե ում է պետք վստահել կամ թիմում պահել:

Տեղեկացանք, որ այս երեք անձանց ովքեր դուր չեն գալիս, ամեն գնով հասնում են նրան, որ վարչապետի աչքից գցեն, հեռացնեն իրենց շարքերից: Ու, ըստ մեր տեղեկությունների, այս եռյակին հաջողվում է, իրենց մարդկանց առաջ բրթել, իսկ իրենց համար «սեւերին» ցուցակից դուրս թողնել:

Ու դա դարձել է պատճառ, որ վարչապետի թիմակիցները հերթագրվում են վարչապետի մոտ անձամբ մտնելու, իրենց ներկայացնելու, համապատասխան բացատրություններ տալու եւ «սեւ ցուցակից» դուրս գալու համար», գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թվով՝ 3-րդը. Ադրբեջանցիները պղծել են հերթական եկեղեցին. այս անգամ Մատաղիսի ս. Եղիշե եկեղեցին էր. Sputnik Արմենիա

Համացանցում հայտնվել է ադրբեջանցիների կողմից իրականացվող մշակութային եղեռնի հերթական փաստն ապացուցող տեսանյութը:Տեսագրու...

Հոկտեմբերի 23-ից արբանյակային պատկերը հստակ ցույց է տալիս Հայաստանի ՌՕ ուժերի Սու -30 ՍՄ կործանիչի թևերի տակ ամրացված «օդ-օդ» հրթիռները. Военный обозреватель

Военный обозреватель թելեգրամյան ալիքը գրում է, որ 2020 թվականի հոկտեմբերի 23-ից արբանյակային պատկերը հստակ ցույց է տալի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250