Նախարարը թեև դիմակ չէր կրում, սակայն նշեց, որ հնարավորինս շատ է պետք պաշտպանել անվտանգության կանոնները
Եթե կորոնավիրուսի պատճառով խստացումներ լինեն, կան արդյո՞ք կանխատեսումներ, թե դա ինչ ազդեցություն կարող է ունենալ տնտեսության վրա: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ պետք է բոլորով ամեն ինչ անենք, որպեսզի խստացումներ չլինեն. «Դա նշանակում է, որ պետք է հնարավորինս շատ պաշտպանենք անվտանգության կանոնները»:
Նախարարն ասաց, որ ինքը գիտի, որ խստացումները շատ վատ են տնտեսության համար, ինքը դեմ է լինելու խստացումներին, քանի որ պատասխանատու է տնտեսության համար. «Բայց իհարկե պետք է բալանսի մեջ լինենք:
Եթե տեսնենք, որ վիճակն այլևս ծայրահեղ է դառնում ու առողջապահական համակարգը չի կարողանում սպասարկել հիվանդությունը, պետք է դիտարկել խստացումների գնալու տարբերակը:
Կարծում եմ, որ մենք ամեն դեպքում կկարողանանք այդ զարգացումից խուսափել»:
Հավելենք, որ նախարարն անվտանգության կանոնները պահպանելու մասին խոսում էր առանց դիմակի:
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանն առաջարկել է նոր հարթակ ստեղծել ԼՂ հարցը կարգավորելու համար՝ առանց Ռուսաստանի
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալքալիանին հայտարարել է, թե հնարավոր չէ Ռուսաստանի հետ համատեղ հարթակում աշխատել Ղարաբաղյան հ...
300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը. հրապարակվեց Քոչարյանի գործով որոշումը
ՍԴ–ն գրավոր ընթացակարգով քննեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան...
Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն են հանդիպել
Երեկ, մարտի 25-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի...
Ադրբեջանցի գործարարը գնել է Հայաստանի ինտերնետ կապի 85%-ը մատակարարող վրացական ընկերությունը. նոր մանրամասներ. Tert.am
Վրացական Caucasus Online ընկերության սեփականատեր Խվիչա Մակացարիան ընկերության` իր տրամադրության տակ մնացած 51% բաժնետոմս...