Գեղամ Ստեփանյանն ընտրվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան
Քիչ առաջ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրեց Գեղամ Ստեփանյանին, Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։
«Անչափ ուրախ եմ, բայց ոչ այնքան Գեղամի, որքան մեր երկրի համար: Որ թեկուզ դժվարությամբ, սակայն բարեկիրթ և ուսյալ արցախցի երիտասարդները կարողանում են իրենց աշխատանքով և օրինակելի պահվածքով ինքնուրույն ճանապարհ հարթել:
Գեղամի ելույթը Աժ ամբիոնից արդեն իսկ կոնկրետ ապացույց է այն իրողության, որ, ի դեմս նրա, մենք ունենք լուրջ պատրաստվածությամբ և մեծ պատասխանատվությամբ երիտասարդ պետական գործիչ և հենց այդպիսի անհատականության կարիք կա մեր օրերում ավելի բարձր հանրային- քաղաքական պահանջարկ ստացած Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում:
Իմ և հազարավոր արցախցիների լավ տրամադրությունը չփոխելու համար չեմ ուզում որևէ կերպ անդրադառնալ նրա թեկնածությանը դեմ քվեարկած մարդկանց, բայց խորհուրդ եմ տալիս լուրջ մտածել իրենց դերակատարության մասին»,-գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանն առաջարկել է նոր հարթակ ստեղծել ԼՂ հարցը կարգավորելու համար՝ առանց Ռուսաստանի
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալքալիանին հայտարարել է, թե հնարավոր չէ Ռուսաստանի հետ համատեղ հարթակում աշխատել Ղարաբաղյան հ...
Ադրբեջանցի գործարարը գնել է Հայաստանի ինտերնետ կապի 85%-ը մատակարարող վրացական ընկերությունը. նոր մանրամասներ. Tert.am
Վրացական Caucasus Online ընկերության սեփականատեր Խվիչա Մակացարիան ընկերության` իր տրամադրության տակ մնացած 51% բաժնետոմս...
Մարզպետն ասաց, թե ինչու էին ռուս զինվորները գնացել Տավուշի մարզ
Տավուշի սահմանում ամեն ինչ հանգիստ է, մենք որևէ սահմանային փոփոխության քննարկում, տեղեկատվություն չունենք, որևէ բան գոյո...
Ազերիները մի քանի մետր առաջ են եկել, պոստ ավելացրել. Ներքին Խնձորեսկի համայնքապետ
Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ խնձորեսկցիներն ասում են՝ ադրբեջանցիներն, իրենց GPS-ը գրկած, էլի մի ք...