Քաղաքականություն

Քննարկվում է երկաթգիծ, ավտոճանապարհ կառուցելու հարցը․ Մհեր Գրիգորյանը՝ ապաշրջափակման մասին

Քննարկվում է երկաթգիծ, ավտոճանապարհ կառուցելու հարցը․ Մհեր Գրիգորյանը՝ ապաշրջափակման մասին
Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացի առումով առաջընթաց ունենք, բայց այս պահին իրականացվում են փորձագիտական բնույթի աշխատանքներ, որոնք շատ կարևոր են հարցին ճիշտ լուծումնե�…

Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացի առումով առաջընթաց ունենք, բայց այս պահին իրականացվում են փորձագիտական բնույթի աշխատանքներ, որոնք շատ կարևոր են հարցին ճիշտ լուծումներ տալու համար։

Այս մասին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ ի պատասխան ԱԺ պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի՝ տարածաշրջանային ապաշրջափակման վերաբերյալ հարցին՝ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Գործում է փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խումբ։ Արդեն ունեցել ենք մի քանի նիստ։ Գործում են նաև ենթախմբեր, որոնք փորձագիտական աշխատանքներ են իրականացնում ենթակառուցվածքների տեխնիկական բնույթի, ինչպես նաև իրավական, անվտանգային և այլ հարցերի հետ կապված։ Մենք պլանավորել էինք զեկույցով հանդես գալ մինչև մարտի 1-ը, բայց դա հնարավոր չեղավ, որովհետև հավելյալ աշխատանքների անհրաժեշտություն կար»,- ասաց նա։
Փոխվարչապետի պատասխանին հետևեց Ենգիբարյանի հաջորդ հարցադրումն այն մասին, թե կոնկրետ ինչ ենթակառուցվածքների մասին է խոսքը և երկաթգծից բացի ավտոտրանսպորտային ենթակառուցվածքներ նախատեսվո՞ւմ է գործարկել։

«Հիմնականում քննարկվում է երկաթգիծ, ավտոճանապարհ կառուցելու հարցը, որը նախատեսվում է հնարավոր բոլոր ուղղություններով»,- ամփոփելով խոսքը՝ նշեց Մհեր Գրիգորյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250