ՊՆ-ն հերքում է՝ 600 դոլար արժեքով զրահաբաճկոններ ձեռք չի բերվել
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր վերջին հարցազրույցներից մեկում նշեց, որ Հայաստանում այս պահին էլ կոռուպցիա կա և դրա վառ օրինակներից մեկն այն է, որ ՊՆ-ն զրահաբաճկոններ է գնել մի քանի անգամ բարձր գնով՝ 600 դոլարով:
Auroranews-ը այս թեմայով հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին:
Պաշտպանության նախարարությունը հերքում է Սերժ Սարգսյանի ասածը և նշում, որ 600 դոլար արժեքով զրահաբաճկոններ ձեռք չի բերվել:
Հիշեցնենք՝ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը այս թեմայի հետ կապված ասել էր. «Եթե ասում է՝ «Պաշտպանության նախարարության կողմից չեն իրականացվել գնումները», ապա, բնականաբար, պատասխան ծառայությունները, կառույցները կուսումնասիրեն և դրա պատասխանները կտան։ Եթե գնման մեջ շեղումներ են եղել, կամ չարաշահումներ են եղել, մեղավորները միանշանակ պետք է պատասխան տան, եթե կան այդպիսինները։ Բայց, էլի եմ ասում, հեշտ է ասելը, լավ է, որ ասվում է, և այդպիսի ինֆորմացիա կա, որ բաճկոններ են գնվել, բայց երևի այդ բաճկոնները գնվել են բանակի համար չէ՞ և դրանք պետք է մուտք արվեին բանակի իրային պահեստ, և այնտեղ շատ հստակ կարելի է նայել՝ ով է գնել, ինչ գնով է գնել, ում փողերով է գնել։ Այնքան մարդիկ կային, որ էս պատերազմի ընթացքում սեփական միջոցներով էին ինչ-որ բաներ առնում»։
Նմանատիպ հոդվածներ
Իսկանդերը կիրառվել է. Մովսես Հակոբյանը պնդում է, որ այդ օրն ամպամած է եղել, իսկ կիրառման տարածքը մենք ետ չենք բերել
Իսկանդեր կիրառվել է ու Իսկանդեր չի կարող կիրառվել ու չպայթել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մովսես Հակոբ...
Վրաստանն առաջարկել է նոր հարթակ ստեղծել ԼՂ հարցը կարգավորելու համար՝ առանց Ռուսաստանի
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալքալիանին հայտարարել է, թե հնարավոր չէ Ռուսաստանի հետ համատեղ հարթակում աշխատել Ղարաբաղյան հ...
Ադրբեջանցի գործարարը գնել է Հայաստանի ինտերնետ կապի 85%-ը մատակարարող վրացական ընկերությունը. նոր մանրամասներ. Tert.am
Վրացական Caucasus Online ընկերության սեփականատեր Խվիչա Մակացարիան ընկերության` իր տրամադրության տակ մնացած 51% բաժնետոմս...
Մարզպետն ասաց, թե ինչու էին ռուս զինվորները գնացել Տավուշի մարզ
Տավուշի սահմանում ամեն ինչ հանգիստ է, մենք որևէ սահմանային փոփոխության քննարկում, տեղեկատվություն չունենք, որևէ բան գոյո...